Բաժիններ՝

Սահակաշվիլին Վրաստան է մտել կաթնամթերք տեղափոխող բեռնատարի մեջ թաքնվելու միջոցով

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին սեպտեմբերի 28-ին Ուկրաինայի տարածքից Վրաստան է մտել շոգենավով՝ թաքնվելով կաթնամթերք տեղափոխող բեռնատարի մեջ:  Այս մասին ճեպազրույցում ասել է դատախազ Կոկա Կացիտաձեն:

Նա նշել է, որ իրենք պաշտոնապես դիմել են Ուկրաինայի համապատասխան մարմիններին՝ Սահակաշվիլու կողմից սահմանն անօրինական հատելու քրգործով իրավական աջակցություն ստանալու հարցով: Գործի շրջանակում հարցաքննվել է շուրջ 70 մարդ:

Վրաստանի նախկին նախագահ Սահակաշվիլին այդ երկրում ձերբակալվել է հոկտեմբերի 1-ին: Նա իրեն քաղբանտարկյալ է հայտարարել:

Երկրի իշխանությունները մեղադրում են նրան Վրաստանում պետական հեղաշրջում ծրագրելու մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031