
ԱՄՆ-ի վարչակազմը գաղտնի տեղափոխում է միգրանտ երեխաներին. New York Post

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի վարչակազմը անչափահաս միգրանտներին Տեխասի նահանգից ինքնաթիռով գաղտնի տեղափոխում է Նյու Յորք: Այդ մասին հաղորդում է New York Post հրատարակությունը՝ վկայակոչելով իրազեկված աղբյուրների:
Անչափահաս միգրանտներով ինքնաթիռները գաղտնի ուղարկում են Նյու Յորքի ծայրամաս՝ փորձ անելով… աննկատ կերպով նրանց տեղավորել ամբողջ տարածաշրջանում»,-ասվում է հրատարակության կայքում զետեղված հաղորդագրության մեջ:
Աղբյուրների խոսքով՝ Տեխասից միգրանտներին տեղափոխող չարտերային չվերթերն իրականացվում են օգոստոս ամսից: New York Post-ի տվյալներով՝ մեկ շաբաթ առաջ երկու ինքնաթիռ վայրէջք է կատարել Նյու Յորքի նահանգի Ուեսթչեսթերի օկրուգի օդանավակայանում, ժամանածների շրջանում մեծամասնություն են կազմել երեխաները: Հրատարակությունը ուղեւորների թվում նշել է նաեւ չափահաս տղամարդկանց «ոչ մեծ բաժինը»:
Միգրանտներին ոստիկանների ներկայությամբ այնուհետեւ նստեցրել են ավտոբուսներ:
Նշվում է, որ ժամանողներին հետագայում իրենց ազգականների հետ տեսել են Նյու Ջերսիի նահանգում կամ Նյու Յորքի նահանգի հատուկ հաստատությունում: Հրատարակության վերլուծության համաձայն, օգոստոսի 8-ից շուրջ 2 հազար անչափահաս միգրանտներ 21 չվերթով ժամանել են օդանավակայան, ընդ որում՝ այդ ինքնաթիռներից մի քանիսը ժամանել են գիշերը կամ վաղ առավոտյան:
Բայդենը ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում աշխատանքն սկսել է այն բանից, որ ձեռնամուխ էեղել միգրացիայի ոլորտում նախաձեռնությունների դադարեցմանն ու սահմանափակումներին, որոնք մտցվել էին նրա նախորդի՝ Դոնալդ Թրամփի կողմից:
Զիջողության ակնկալիքներով՝ հազարավոր միգրանտներ ուղեւորվել են ԱՄՆ, իշխանություններն իրադրությունը հարավային սահմանի վրա համարել են ճգնաժամային, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: