
Իրանի Զինուժին մոտ կանգնած ալիքը պատասխանել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարին

Առաջիկա ամիսներին կսկսենք Զանգեզուրի միջանցքի բացման աշխատանքները. ըստ թուրքական լրատվամիջոցների, այս մասին հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն: Այս մասին գրում են տեղի լրատվամիջոցները:
«Մենք մշտական կապի մեջ ենք Ադրբեջանի հետ, Զանգեզուրի միջանցքի բացումը կարևոր քայլ կլինի, որը կմիացնի ամբողջ թյուրքական աշխարհը»,- ասել է թուրք նախարարը Ստամբուլում կայացած Թյուրքական պետությունների կազմակերպության լոգիստիկ ֆորումում։
Իրանի Զինուժին մոտ կանգնած հայտնի «КСИР» տելեգրամյան ալիքը թուրք նախարարի լուրը տեղադրելով` հակադարձել է` քարտեզ հրապարակելով.
«Միայն մեր պայմաններով և բացառապես մեր համաձայնությամբ դա տեղի կունենա»: