Բաժիններ՝

Կյանքից հեռացել է Մոլդովայի առաջին նախագահ Միրչա Սնեգուրը

83 տարեկան հասակում մահացել է Մոլդովայի առաջին նախագահ Միրչա Սնեգուրը։ Ինչպես տեղեկանում ենք «Интерфакс» գործակալությունից, այդ մասին հայտնել է հանրապետության առաջին խորհրդարանի պատգամավոր, նախկին փոխվարչապետ Կոնստանտին Տամպիզան։

Սնեգուրին կհուղարկավորեն Քիշնևի կենտրոնական գերեզմանատանը՝ կնոջ կողքին։

Միրչա Սնեգուրը Մոլդովայի նախագահն է եղել 1990 թ. սեպտեմբերի 3-ից մինչև 1997 թվականի հունվարի 15-ը։

Սնեգուրը ծնվել է 1940 թ. հունվարի 17-ին Ռումինիայի Սորոկա գավառի Տրիֆենեշտ գյուղում։ Ավարտել է Քիշնևի գյուղատնտեսական ինստիտուտը, դարձել գյուղատնտեսական գիտությունների դոկտոր և աշխատել գյուղատնտեսության ոլորտում, ինչպես նաև ղեկավար տարբեր պաշտոններ զբաղեցրել Մոլդովայի հյուսիսային շրջաններում։

1985-1989 թթ. աշխատել է Մոլդովայի Կոմկուսի Կենտկոմի քարտուղարի պաշտոնում։ Մինչև նախագահ դառնալը նա 1989-1990 թթ. եղել է Մոլդովայի ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության նախագահ և Մոլդովայի ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահ։ Եղել է «Վերածնունդ և համերաշխություն կուսակցության» նախագահը։

2000 թ.-ին պարգևատրվել է Հանրապետության շքանշանով, արժանացել Քիշնևի գյուղատնտեսական համալսարանի (1996թ.), Անկարայի համալսարանի (1996թ.) և Մոլդովայի ազատ միջազգային համալսարանի (2001թ.) Doctor Honoris Causa-ի պատվավոր կոչման:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս