Հայաստանի վարչապետի կողմից անջատողականությունը խրախուսող հակասական հայտարարությունների հնչեցումը կասկածի տակ է դնում խաղաղության գործընթացի ապագան․ Բայրամով

«Հայաստանի վարչապետի կողմից Ադրբեջանի տարածքներում անջատողականությունը խրախուսող հակասական հայտարարությունների հնչեցումը, չնայած Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու նրա հայտարարություններին, կասկածի տակ է դնում խաղաղության գործընթացի ապագան»։ Ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը, գրել են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ընդգծվել է «միջազգային հանրության կողմից տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների և իրավիճակի ճիշտ ըմբռնման կարևորությունը, նաև Հայաստանի անկայուն պահվածքի դատապարտումը, որը հարված է խաղաղության գործընթացին» ։

Բայրամովն այս հայտարարություններն արել է Շվեյցարիայում «Տարածաշրջանային անվտանգությունը և Ադրբեջանի համագործակցությունը Կենտրոնական Ասիայի երկրների հետ» թեմայով կլոր սեղանների ժամանակ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930