Մինչև այս պահն Ադրբեջանը չի ճանաչել Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Արթուր Հովհաննիսյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանն այսօր խորհրդարանական խմբակցությունների ճեպազրույցների ժամանակ ասաց՝ Հայաստանը շարունակում է պնդել, որ Լաչինի միջանցքը պետք է ապաշրջափակվի։

«Հայաստանը հանդիսանում է նոյեմբերի 9-ի հայտարարությունը ստորագրած կողմ, և մենք մեր ստորագրության տերն ենք։ Հետևաբար,  Հայաստանը շարունակում է պնդել  և շարունակելու է պնդել, որ Լաչինի միջանցքը պետք է բացվի, այդ առումով մենք աշխատում ենք մեր միջազգային գործընկերների հետ»,- նշեց իշխանական պատգամավորը։

Ինչ վերաբերում է Ակնա-Ստեփանակերտ ճանապարհին, նա նշեց, որ այդ հարցը գտնվում է Լեռնային Ղարաբաղի իշխանությունների տիրույթում։

Արթուր Հովհաննիսյան էլ խոսելով ադրբեջանական վերջին առաջարկների մասին և այդ առաջարկների գլխավոր կետերից, ասաց, որ այդ կետերից մեկը երկու երկրների կողմից փոխադարձաբար միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումն է, ԼՂ ժողովրդի իրավունքների ու անվտանգության իրացումն է, ՀՀ ինքնիշխանության պահպանումը։

Կարդացեք նաև

«Խաղաղության պայմանագրում պետք է հստակ մեխանիզմներ լինեն, որոնք կապահովեն ՀՀ տարածքային ամբողջականությունը, մինչ այս պահը դեռևս չի հաջողվել մոտարկել երկու կողմերի մոտեցումները։ Մինչ այս պահը այդ պայմանավորվածությունը կյանքի չի կոչվել»,- շեշտեց նա։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930