Ստեփանակերտի մեր գործընկերներին քաջալերում ենք՝ ներգրավվել Բաքու-Ստեփանակերտ երկխոսության մեջ. Փաշինյան

Այսօր Կառավարության հերթական նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը կրկին հայտարարեց, որ իրադրությունը Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով շարունակում է մնալ լարված։

«Ադրբեջանը շարունակում է իր զորքերի տեղաշարժերը Հայաստանի հետ պետական սահմանի և Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի երկայնքով։ Հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում ծայրահեղ ծանր է։ Նախորդ օրն Ասկերանով մուտք գործած մեկ բեռնատար ռուսական հումանիտար բեռը չի կարող իրավիճակի վրա որևէ տեսանելի ազդեցություն ունենալ։ Հայաստանի ու Ֆրանսիայի կողմից տրամադրած բեռները՝ 22 բեռնատարով, Լաչինի միջանցքից ոչ հեռու Կոռնիձորի մոտ շարունակում են Լեռնային Ղարաբաղ մուտքի հնարավորության սպասել։

Բեռներից մեկ ուրիշը, ավելի մեծ քանակությամբ, գտնվում է մերձակա հատվածում։ Միջազգային հանրությունը շարունակում է իր կոչերը Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը վերացնելու մասին։ Ձեռնարկվում են հնարավոր բոլոր ջանքերը հումանիտար բեռների մուտքը Լեռնային Ղարաբաղ և հետագա մատակարարումներն ապահովելու համար։ Կարևոր է ընդգծել, որ այս բանակցություններում և քննարկումներում լիարժեք ներգրավված են Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները։

Պետք է հուսալ, որ Բաքու-Ստեփանակերտ երկխոսության վստահելի միջազգային մեխանիզմ կստեղծվի, և մենք Ստեփանակերտի մեր գործընկերներին քաջալերում ու խրախուսում ենք ներգրավվել նման երկխոսության մեջ»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

Կարդացեք նաև

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930