ԱԳՆ-ն թաքցնում է. հեռախոսազրույցում խոսվել է «3+3» ձևաչափի և հայ-ամերիկյան զորավարժությունների մասին

Սեպտեմբերի 13-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ: ՀՀ ԱԳՆ-ի պաշտոնական հաղորդագրության համաձայն` ԱԳ նախարարները քննարկել են Հարավային Կովկասում կայունությանն ու անվտանգությանն առնչվող հարցեր:

Անդրադառնալով տարածաշրջանում վերջին զարգացումներին՝ նախարար Միրզոյանը նշել է գործընկերների՝ Հայաստանի հետ սահմանին իրավիճակի սրումը զսպելուն ուղղված ջանքերի և ուղերձների, Ադրբեջանին կառուցողական դաշտ վերադարձնելու կարևորությունը: Տարածաշրջանում երկարատև կայունության հասնելու համատեքստում ընդգծվել է նաև Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերի հասցեագրման անհրաժեշտությունը:

Նաև ասվում է, որ կողմերը քննարկել են նաև երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր, երկուստեք վերահաստատվել է երկխոսությունը տարբեր հարթակներում և ձևաչափերով շարունակելու պատրաստակամությունը:

Իրանի Զինուժին մոտ կանգնած հայտնի «КСИР» տելեգրամյան ալիքը, սակայն, տեղեկացնում է, որ Իրանի ԱԳՆ ղեկավարն ասել է, որ տարածաշրջանային մեխանիզմները, այդ թվում՝ «3+3» ձևաչափը, ամենաարդյունավետն են Հարավային Կովկասում տարաձայնությունները հարթելու համար։

«Անդրադառնալով հայ-ամերիկյան զորավարժություններին, Իրանի ԱԳՆ ղեկավարն ասել է, որ արտաքին ուժերի աներկայությունը տարածաշրջանում կբարդացնի իրավիճակը տարածաշրջանում»:

Այնինչ, ՀՀ ԱԳՆ-ն այդ մասին հաղորդագրության մեջ որևէ տեղեկություն չի հաղորդել:

Տեսանյութեր

Լրահոս