ԱԱԾ-ն ստուգում է Հայաստանում վագներականների մասին հրապարակումները

Ազգային անվտանգության ծառայությունը ստուգում է Հայաստանում վագներականների մասին հրապարակումները, այսօր Ազգային-ժողով կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է Փաշինյանը՝ պատասխանելով ընդդիմադիր պատգամավոր Ագնեսա Խամոյանի հարցին՝ ԱԱԾ -ն վագներականների՞ է փնտրում:

«Ինչ վերաբերում է վագներական փնտրելու մասին Ազգային անվտանգության ծառայության գործողություններին, Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինները պարտավոր են արձագանքել մամուլում հայտնված հրապարակումներին և դա քրեական օրենսդրության և քրեական դատավարության օրենսդրության նորմ է: Ես ինչքան տեղյակ եմ, նման հրապարակում է եղել տելեգրամյան ալիքներով, Ազգային անվտանգության ծառայությունն իր իրավասության շրջանակներում ստուգում է հրապարակված տեղեկատվությունը և այդտեղ էլ որևէ արտառոց բան չկա», – պատասխանել է Փաշինյանը:

Տեսանյութեր

Լրահոս