Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի հետ, քննարկվել է Ուկրաինայում տիրող իրավիճակը, միջազգային անվտանգությունը: Այս մասին հայտնում է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը:
Թշնամու կողմից սանձազերծված ռազմական վերջին ագրեսիայից շուրջ 40 օր է անցել, սակայն պաշտպանության նախարարությունը դեռ չի հրապարակում զոհված զինծառայողների անվանացանկը։
Թեհրանի շահերը շոշափող որոշումներ կայացնելիս Հայաստանը չպետք է մոռանա, որ 44֊օրյա պատերազմի ժամանակ Իրանը փաստացի միակ հուսալի ցամաքային կապն էր արտաքին աշխարհի հետ։
ՀՀ իշխանություններին ՀԱՊԿ-ից ու ՀԱՊԿ–ում Հայաստանի դաշնակիցներից, Ռուսաստանից ոչ թե դիտորդական առաքելություն, այլ քաղաքական գնահատական է հարկավոր: Սա, իհարկե, լիովին տեղավորվում է վերջին շրջանում ակտիվացած ՀՀ աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխության կոնտեքստում:
Ռուսաստանի Դաշնության սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության ոլորտներում վերահսկողության դաշնային ծառայությունը («Роспотребнадзор») չեղարկել է Ռուսաստան մուտք գործող օտարերկրացիների համար կորոնավիրուսի ՊՇՌ թեստի պարտադիր հանձնման պահանջը: Վերահսկողության ծառայությունը համապատասխան փաստաթուղթ է հրապարակել իր կայքէջում:
Հայաստանի ՀԱնրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի աշխատանքային այցը Հնդկաստան ավարտվել է: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ -ից։
Տարածաշրջանում իրավիճակը շարունակում է սրընթաց վատթարանալ։
Օրեր առաջ փաստաբան Էրիկ Ալեքսանյանը կալանավորվեց, ըստ փաստաբանական թիմի, որպես վարույթի մասնակից, իր դատավարական իրավունքն իրացնելու, միջնորդություն ներկայացնելու համար: Ըստ ԶԼՄ-ներին հասած տեղեկությունների ու փաստաբանների՝ փաստաբանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունների վերազանցմանն աջակցելու մեջ:
Հայաստանի ռազմավարական զարգացման կենտրոնը ոչ միայն ուղղված է քաղաքացիների կյանքի որակի բարելավմանը, այլև դարձել է ինտելեկտուալ հարթակ, որը համախմբում է փորձագիտական հանրությանը
Հանդիպման ընթացքում ՊԵԿ նախագահը ներկայացրել է հարկ վճարողների սպասարկման ոլորտում էլեկտրոնային ծառայությունների հայաստանյան առաջավոր փորձը:
«Հանրապետության նախագահը Ջորջա Մելոնիին Քվիրինալիսի պալատ է հրավիրել 16:30-ին»,-ասվում է նախագահի դիվանատան մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Նախագիծը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կընդգրկվի ԱԺ լիագումար նիստերի օրակարգում:
Եվրամիության երկրները պատրաստվում են Ուկրաինայի բնակիչների նոր հոսքի, որոնք փրկվում են ռազմական հակամարտությունից եւ միջոցներ են ձեռնարկում ապագայում այդ իրավիճակը հաղթահարելու համար:
Հիշյալ համաժողովին հայկական պատվիրակության կազմում մասնակցել են ՀՀ արդարադատության նախարարության և ՀՀ ոստիկանության ներկայացուցիչներ ևս:
Pegasus Airlines թուրքական ցածրաբյուջե ավիաընկերությունն ընթացիկ տարվա նոյեմբերի 2-ից կանոնավոր չվերթներ կսկսի Անկարա-Թբիլիսի-Անկարա ուղղությամբ:
«Հուսով ենք, որ որևիցե երկիր իրեն թույլ չի տա իր երկրի սահմաններից դուրս գործողություններ իրականացնել»,- այս մասին այսօր Կապանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Կապանում Իրանի գլխավոր հյուպատոս Աբեդի Վարամին։
Ցանկացած քաղաքական գնահատական, որը չի պարունակում իր մեջ օբյեկտիվ դատողություններ Նիկոլ Փաշինյանի կողմից վարված ու վարվող կործանարար քաղաքականությանը ի սկզբանե նիկոլական մեկնաբանություն է: Այս մասին MediaHub-ի հետ զրույցում ասաց Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ մեկնաբանելով Արայիկ Հարությունյանի երեկվա հարցազրույցը:
Այցի ընթացքում հայկական կողմի հետ կնքվել է 2 համաձայնագիր։
Իրանը պատրա՞ստ է ՀՀ-ին զենք վաճառել. պատասխանում է Իրանի գլխավոր հյուպատոս Աբեդի Վարամին
Կապանի բնակչության համար շեշտում եմ՝ չանհանգստանաք, ես Կապանում եմ. Կապանում Իրանի գլխավոր հյուպատոս
Գուրգեն Գուրգենի Արսենյանը այդ թվականի փորձաքննության տվյալներով տառապել է F19.2 ախտորոշմամբ, ուստի՝ ունեցել է հարկադիր բուժման կարիք, ինչի համար հակացուցումներ չունի:
Ցանցային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Գագիկ Հարությունյանի խոսքով՝ այն, ինչ այսօր տեղի է ունենում տարածաշրջանում, ածանցյալ է այն աշխարհաքաղաքական փոփոխություններին և իրողություններին, որոնք կատարվում են գլոբալ մակարդակում։
Իրանը Հայաստանի և տարածաշրջանի անվտանգությունը համարում է իր անվտանգությունը, և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսություն հիմնելու Իրանի կառավարության որոշումն այն կարևորության դրսևորումն է, որ ԻԻՀ-ն տալիս է հայ ժողովրդի հետ հազարամյա հարաբերություններին: Այս մասին ասաց Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հոկտեմբերի 21-ին Կապանում գլխավոր հյուպատոսության բացման արարողությանն իր ելույթում:
Երևանում անցկացվող Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստի արդյունքներով ստորագրվել են մի շարք փաստաթղթեր, այդ թվում՝ ԵԱՏՄ տարածքում գյուղմթերքի պահեստային վկայագրերի տրամադրման, շրջանառության և մարման կանոնների մասին Համաձայնագիրը, որը միտված է Միությունում էլեկտրոնային առևտրի զարգացմանը:
«Վստահ եմ, որ գլխավոր հյուպատոսությունը մեծապես կնպաստի հայ և իրանցի ժողովուրդների միջև մարդկային շփումների առավել ակտիվացմանը»,- այս մասին քիչ առաջ Կապանում Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոսության բացման հանդիսավոր արարողության ընթացքում ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հոկտեմբերի 21-ին հանդիպել է Եվրոպական խորհրդարանում Հայաստանի հարցերով մշտական զեկուցող Անդրեյ Կովաչևի հետ:
Կապանում պաշտոնապես բացվեց Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոսությունը. ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այն համարում է երկու բարեկամ և հարևան երկրների ջերմ հարաբերությունների ցուցիչ, տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ապահովման յուրօրինակ հանգրվան:
Չինաստանը հանդես Է գալիս միակողմանի պատժամիջոցների դեմ, որոնք միջազգայնա-իրավական հիմքեր չունեն:
Կապանի ժողովրդին խորհուրդ կտամ չանհանգստանալ, մենք այստեղ ենք հայ ժողովրդի համար։
Ինչպես գրում է Anadolu գործակալությունը, այս մասին Ադրբեջանից վերադառնալուն ճանապարհին լրագրողներին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։