Քննչական կոմիտեի պատվիրակությունն ԱՄՆ-ում մասնակցել է ոստիկանապետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը և ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետ Համբարձում Պետրոսյանը 2022 թ. հոկտեմբերի 15-18-ը, Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի (INL) հրավերով, մասնակցել են Ամերիկայի Միացյալ Նահանգների Դալլաս քաղաքում կայացած 2022 թվականի՝ ոստիկանապետերի միջազգային ասոցիացիայի (IACP) տարեկան համաժողովին և ցուցահանդեսին, որի ընթացքում քննարկվել են տեխնիկական աջակցությանը և միջազգային համագործակցությանը վերաբերող հարցեր:

Ինչպես  հայտնում են Քննչական կոմիտեից, համաժողովի ընթացքում հանդիպումներ և քննարկումներ են տեղի ունեցել մի շարք այլ երկրների իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ։

Հիշյալ համաժողովին հայկական պատվիրակության կազմում մասնակցել են ՀՀ արդարադատության նախարարության և ՀՀ ոստիկանության ներկայացուցիչներ ևս:

Տեսանյութեր

Լրահոս