
Եվրամիությունը պատրաստվում է ուկրաինացի միգրանտների նոր հոսքի. Financial Times

Եվրամիության երկրները պատրաստվում են Ուկրաինայի բնակիչների նոր հոսքի, որոնք փրկվում են ռազմական հակամարտությունից եւ միջոցներ են ձեռնարկում ապագայում այդ իրավիճակը հաղթահարելու համար: Այդ մասին հոկտեմբերի 21-ին հաղորդել է Financial Times թերթը՝ վկայակոչելով եվրոպացի պաշտոնյաների:
Եվրոպան ուկրաինացիներին ընդունելու պլաններ է մշակում ձմեռը մոտենալու եւ Ուկրաինայի էներգետիկական ենթակառուցվածքի վնասվելու ֆոնին, գրում է հրատարակությունը: Թերթի աղբյուրներից մեկի խոսքով՝ Եվրահանձնաժողովը «հարաբերականորեն վստահ» է այն բանում, որ պատրաստ է ուկրաինացիների հնարավոր հոսքին, եւ այժմ «վերականգնում է արտակարգ միջոցները միգրացիայի ոլորտում»:
Բացի այդ, Եվրամիության գագաթնաժողովում, որը հոկտեմբերի 21-ին անցկացվում է Բրյուսելում, կողմերը մտադիր են պայմանավորվել «հումանիտար օգնության ակտիվացման» շուրջ, մասնավորապես, ձմռանը (Ուկրաինայի) պատրաստ լինելն ապահովելու համար», ասվում է ամփոփիչ հայտարարության նախագծում, որին ծանոթացել է թերթը:
«Մեր ընթացիկ առաջնահերթություններն են՝ ապահովել սարքավորումների մատակարարումներն Ուկրաինային, որի կարիքը նրանք սաստիկ ունեն վերջին շաբաթների ռմբակոծություններից հետո: Նրանց դա անչափ շատ է անհրաժեշտ, սաստիկ անհրաժեշտ է: Նրանք գեներատորներ չունեն հիվանդանոցներում: Իրադրությունը վատթարանում է օրեցօր»,-հրատարակությանն ասել է լեհ պաշտոնյան, որը բանակցություններով է զբաղվում Կիեւի եւ Եվրահանձնաժողովի հետ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: