Ուկրաինայի պատերազմը չպետք է աշխարհին ստիպի մոռանալ այլ հակամարտությունները, որոնք տեղի են ունենում Հայաստանում, Սիրիայում, Իրաքում, Սոմալիում, Մերձավոր Արևելքում:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Բաքուն պետք է «փոխհատուցում» պահանջի Երևանից Արցախի դեմ «ագրեսիայի» համար։
Մոլդովայի խորհրդարանի նախագահ Իգոր Գրոսը հոկտեմբերի 24-ին հաղորդել Է, որ իշխանությունները պատրաստվում են Ուկրաինայից փախստականների նոր ալիք ընդունել:
Իր մտադրությունների իրականացման նպատակով պաշտոնատար անձը հանցավոր արարքի կատարմանը որպես հանցակիցներ ներգրավել է նաև դատական իշխանության ոլորտում իշխանական գործառույթներ իրականացնող մեկ այլ պաշտոնատար անձի, ինչպես նաև իր օգնականին և ՀՀ փաստաբանների պալատի փաստաբանին, ովքեր խորհուրդներ և տեղեկատվություն տրամադրելու, խոչընդոտները վերացնելու եղանակով օժանդակել են ենթադրյալ ծանր հանցագործության կատարմանը։
«Նորից ընկել են ամերիկաների ու եվրոպաների հետևից, բա երեք տարի է՝ կոտորում ու կոտորում են, բա ինչպե՞ս եղավ, որ սեպտեմբերի 13-ից հետո հայտնվեցին, մեկը չկա հարցնի՝ ինչպե՞ս եղավ։ Լավ, այս երկրում մի ուղեղ ունեցող մարդ չկա՞։
Նշվում է, որ զորավարժություններն անցկացվում են Պասվայի և Պիրանշահրի շրջանում, որը գտնվում է Թուրքիայի սահմանին մոտ:
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հեռախոսազրույցներ է ունեցել Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովի և Պենտագոնի ղեկավար Բեն Ուոլեսի հետ։
Նոյեմբերի առաջին շաբաթվա ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով պետական հանձնաժողովների երրորդ նիստի շրջանակներում Բրյուսելում կհանդիպեն փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը։
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը hոկտեմբերի 25-26-ը պաշտոնական այցով կգտնվի Վատիկանում:
ԱՊՀ-ի մասնակից պետությունների Միջխորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի միջոցառումները Սամարղանդում կանցկացվեն 2022 թվականի հոկտեմբերի 27-28-ին:
Հնդկական India Narrative կայքը ծավալուն հոդվածով անդրադարձել է Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի՝ Հնդկաստան կատարած այցին:
Ֆրանսիայի Մարսել քաղաքում, «Վազել՝ հանուն հիշատակի» ասոցիացիայի և «Ֆրանսահայ երիտասարդություն» միության կողմից, Մարսելի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ, հոկտեմբերի 23-ին կազմակերպվել էր «Հիշողության 5 կմ և 10 կմ» համերաշխության վազքարշավի 6-րդ թողարկումը, որն այս տարի կրում էր «Փրկենք Հայաստանը և Արցախը» խորագիրը։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը աշխատանքային այցով մեկնել է Վրաստան:
Հերիք է այս ժողովրդին ենթարկել էքսպերիմենտի։ Ուկրաինայի արյունոտ ճակատագիրը, թվում է, պիտի բավարար լիներ, թե ինչ կարող է կատարվել շահերի բախման կենտրոնում հայտնված երկրի հետ՝ չափերով և նշանակությամբ մեզնից անհամեմատ ավելի մեծ։ Նոր Ուկրաինա դառնալուն մեզ հինգ րոպե է մնում։ Հայաստանը կարիք ունի սառը, սթափ կառավարման, քաղաքական կայունության, որը հնարավոր է միայն նոր սոլիդ իշխանության դեպքում։
Անվտանգության դաշնային ծառայությունը հաղորդել Է Պյատիգորսկում «Իսլամական պետության» կողմնակիցների ձերբալության մասին, որոնք հարձակում Էին պատրաստում ոստիկանական բաժանմունքի վրա։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը եւ Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) գլխավոր քարտուղար Հուսեյն Իբրահիմ Թախան, որը հոկտեմբերի 24-ին Մոսկվայում Է գտնվում աշխատանքային այցով, բանակցություններ կանցկացնեն:
Առաջիկայում Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը հնարավոր է` հանդիպեն Ռուսաստանում և եռակողմ բանակցություններ վարեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ։
Ամերիկայի Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի կառավարությունները հայտարարություն են տարածել վերահաստատելով իրենց աջակցությունը Ուկրանիայի սուվերենությանն ու տարածքային ամբողջականությանը:
Մարզպետարանում Հայաստանի դիմումի հիման վրա ժամանած միջազգային փորձագետներին ու ԵԱՀԿ քարտուղարության ներկայացուցիչների հետ հանդիպում-քննարկմանը ներկա են եղել նաև Հատուկ բանակային կորպուսի հրամանատար գեներալ-մայոր Արտակ Բուդաղյանը, «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի տնօրեն Արման Մկրտչյանը և ուրիշներ։
Բեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը հրաժարվել է վարչապետի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելուց:
Դավաճանների իշխանությունն ամեն կերպ փորձում է անել հակառակը. կանոնավոր բանակը վերածել կամավորական խմբերի` տալով նրանց նահանջի և կազմակերպված պարտության քավության նոխազի կարգավիճակ:
Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով, 2022 թվականի ընթացքում Վրաստանից արտահանվել է 590 մլն դոլարի՝ 58 հազար ավտոմեքենա. նախորդ տարվա համեմատ ավտոմեքենաների արտահանման ծավալն աճել է 75 տոկոսով։
Մեծ Բրիտանիայի գանձապետարանի նախկին ղեկավար Ռիշի Սունակը Twitter-ի իր միկրոբլոգում հայտարարել է երկրի վարչապետի պաշտոնում առաջադրվելու մասին։
Եվրոպայում գնաճը շարունակում է աճել արագ տեմպերով: Սեպտեմբերին այն ևս մեկ անգամ թարմացրել է ռեկորդները՝ եվրոգոտում կազմելով գրեթե 10%, իսկ Եվրամիությունում՝ միջինը գրեթե 11%: Թվերով Եվրոպան արդեն ռեցեսիայի մեջ է։
Մերձավոր Արևելքի և Կովկասի երկրների հարցերով ռուսաստանցի փորձագետ Ստանիսլավ Տարասովն անդրադարձել է Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների ֆոնին Իրանի կողմից արվող քայլերին: Regnum գործակալությունը հրապարակել է «Իրանը կվերադառնա՞ Անդրկովկաս» վերտառությամբ ծավալուն հոդվածը, որը մասնակի կրճատումներով ներկայացնում ենք ստորև:
Դեռևս այս տարվա սեպտեմբերին Կառավարությունը որոշում էր ընդունել պետական կառավարման մարմիններում կուտակված չշահագործվող 654 ավտոմեքենա հանել աճուրդի։
Brent ապրանքանիշի նավթն այս տարվա ամենաբարձր ցուցանիշից նվազել է ավելի քան 30 տոկոսով, գրում է Bloomberg-ը և նշում, որ դա նկատելի չի լինի, եթե ապրում եք Փարիզում, Մումբայում կամ Աքրայում։
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն իր ֆրանսիացի գործընկեր Սեբաստիեն Լեկորնուի հետ հեռախոսով քննարկել է Ուկրաինայում ստեղծված իրավիճակը, ֆրանսիացի գործընկերոջը տեղեկություններ է փոխանցել Ուկրաինայի կողմից «կեղտոտ ռումբի» օգտագործմամբ հնարավոր սադրանքի մասին։ Այս մասին կիրակի օրը լրագրողներին հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունում։
Ռումինիայի արտաքին գործերի նախարար Բոգդան Աուրեսկուն Twitter-ի իր միկրոբլոգում անդրադարձել է ՀՀ-ում ԵՄ առաքելության գործարկմանը:
168.am-ի հետ զրույցում ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանն անդրադառնալով նշված հարցերին՝ Հայաստանի այսօրվա իշխանության վարքագիծն ու վարած քաղաքականությունը բնորոշեց ընդամենը բեմականացում, իմիտացիա ադրբեջանական ագրեսիային դիմադրելու համար։