Բաժիններ՝

Ռուսաստան մուտք գործող օտարերկրացիների համար կորոնավիրուսի ՊՇՌ թեստի պարտադիր պահանջը չեղարկվել է

Ռուսաստանի Դաշնության սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության ոլորտներում վերահսկողության դաշնային ծառայությունը («Роспотребнадзор») չեղարկել է Ռուսաստան մուտք գործող օտարերկրացիների համար կորոնավիրուսի ՊՇՌ թեստի պարտադիր հանձնման պահանջը: Վերահսկողության ծառայությունը համապատասխան փաստաթուղթ է հրապարակել իր կայքէջում:

Փաստաթղթում ասվում է, որ այժմ երկրի տարածք ժամանող ՌԴ քաղաքացիներին հարկավոր չէ ժամանման օրվանից երեք օրացուցային օրվա ընթացքում կորոնավիրուսի ՊՇՌ թեստ հանձնել, ինչպես նախկինում էր։

Բացի այդ, փաստաթղթի համաձայն, օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց Ռուսաստան մուտք գործելու համար այժմ բավարար կլինի լրացնել Ռուսաստանի Դաշնության տարածք ժամանող հարցաթերթիկը: Մինչ այդ նրանք պետք է ներկայացնեին բացասական ՊՇՌ թեստ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս