«Հայաստանը նորից կլինի անվտանգ, երբ թավշյա պատուհասները հեռացվեն իշխանությունից». Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Հայաստանում ազգային իշխանությունները նշանավորվել են նաև նրանով, որ կամավորական ջոկատների հենքի վրա ստեղծել են կանոնավոր մարտունակ բանակ:

Դավաճանների իշխանությունն ամեն կերպ փորձում է անել հակառակը. կանոնավոր բանակը վերածել կամավորական խմբերի` տալով նրանց նահանջի և կազմակերպված պարտության քավության նոխազի կարգավիճակ:

Հայաստանը նորից կլինի անվտանգ, երբ լիբերալիստական անբարո և անսկզբունք տեխնոլոգիաներով զինված և թուրքական շահերը սպասարկող թավշյա պատուհասները հեռացվեն իշխանությունից»:

Տեսանյութեր

Լրահոս