Էրդողանն Ադրբեջանին հորդորել է Հայաստանից փոխհատուցում պահանջել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Բաքուն պետք է «փոխհատուցում» պահանջի Երևանից Արցախի դեմ «ագրեսիայի» համար։
Ջրականում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ Էրդողանը հայտարարել է, որ ԵԱՀԿ-ն և ԵՄ-ն ուղևորություններ չեն կազմակերպում դեպի «ազատագրված տարածքներ»։
Նա, մասնավորապես, ասել է. «Պատճառը պարզ է։ Նրանք չեն ցանկանում տեսնել իրենց անգործության հետևանքները, տեսնել Արևմուտքի արածի արդյունքները… Այս հարցը պետք է բարձրացնել Հաագայի դատարանում և փոխհատուցում պահանջել։ Պետք է նրանց պատին դեմ տալ այս հարցում: Համաշխարհային հանրությունը պետք է տեսնի նրանց դեմքը։ Մենք պետք է աշխարհին ցույց տանք նրանց իրական դեմքը»։