Այն պայքարը, որ Խորհրդային Միությունը մղում էր 80 տարի առաջ նացիզմի` «դարչնագույն ժանտախտի» դեմ, այսօր էլ արդիական է մնում։
Թուրքիան և Իսրայելը պատրաստվում են վերսկսել դիվանագիտական հարաբերությունները դեսպանների մակարդակով և այդ ուղղությամբ աշխատանքներն արդեն սկսել են։
«Երեկ Նիքոլ Փաշինը կամ ՔՌՉ Նիքոլը, այսինքն՝ քաղաքական ռեպրեսիաների չեմպիոն Նիքոլը Կառավարության նիստին սկսել էր մեծախոսությամբ զբաղվել, բերանն էլ 3-ը 6-ի վրա բացած, թե ինչի վրա է հրճվում՝ Աստված գիտի»,- այսօր մամուլի ակումբներից մեկում ասել է նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով Կառավարության նիստի ընթացքում Նիկոլ Փաշինյանի այն պնդմանը, որ այսօր ոչ թե Կառավարությունը շինարարների հետևից չի հասնում, այլ շինարարներն իրենց հետևից չեն հասնում։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության որոշմամբ Ալավերդի խոշորացված համայնքում առաջիկայում կայանալիք ՏԻՄ ընտրություններում կգլխավորեմ կուսակցության համամասնական ցուցակը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը:
Իմ պատկերացմամբ, քաղաքացիները քաղաքական միավորներ ստեղծում կամ դրանց անդամակցում են իրենց քաղաքական նպատակները և հավակնությունները իրագործելու հնարավորություն ստանալու համար։ Արձանագրել եմ, որ ՔՊ կուսակցությունը դադարել է սպասարկել իմ այդ հավակնությունները։ Հետևաբար՝ այդ նպատակները և հավակնությունները սպասարկելու համար պետք է որոնեմ այլ հարթակ։
Ուկրաինացիները, որոնք անօրինականորեն ժամանել են Մեծ Բրիտանիա, կարող են ուղարկվել Ռուանդա, հայտարարել է վարչապետ Բորիս Ջոնսոնը: Այդ մասին գրում է The Guardian թերթը:
Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հունիսի 24-ի երեկոյան այցով կժամանի Իրանի մայրաքաղաք: Հունիսի 24-ին այդ մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիփզադեն:
Արդեն մեկ տարուց ավել է, որ ինձ ստիպեցին աշխատանքից ազատման դիմում գրել, գրեցի դիմումը, որովհետեւ անչափ շատ եմ սիրում իմ քաղաքն ու որոշեցի որ այդ պահի համար ճիշտը դա էր։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երեւանի քաղաքապետարանի «ԿՇՄՊ» ՀՈԱԿ-ի Թափոնների տեսակավորման վարչության նախկին պետ Հայկ Հովաննիսյանը։
Կարապետ Մինասյանը՝ ընդդիմության հետագա քայլերի և Ապարանի դեպքերի մասին. ՈւՂԻՂ:
Հիշեցնենք, որ քննարկվող ձայնագրությունը, որն ակնհայտորեն մոնտաժված է, տեղադրվել էր medianews.am լրատվական կայքում։ Երրորդ` գործում առկա են բազմաթիվ փաստեր, որոնք թույլ են տալիս լիարժեքորեն ժխտել գաղտնալսումը դատարանի որոշման հիման վրա իրականացված լինելու ենթադրությունը, սակայն նախաքննական գաղտնիքի շրջանակներից դուրս չգալու պահանջը չխախտելու նպատակով այս փուլում այդ հանգամանքներին չենք անդրադառնա։
Նիկոլ Փաշինյանի որոշման համաձայն՝ Տիգրան Գաբրիելյանն ազատվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից:
168.am-ի հետ զրույցում Որոտանի գյուղապետ Սուրեն Օհանջանյանն ասաց, որ տները կորցրած որոտանցիների մի մասն ապրում է Վերիշենում, մյուս մասը՝ Որոտանում բարեկամների տներում։
Բաքվում հունիսի 23-ի երեկոյան կայացել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։ Այս մասին հայտնում է ադրբեջանական «Azertac» լրատվական գործակալությունը:
«Հանուն խաղաղության գագաթնաժողովը», որի մասնակիցները հանդես են գալիս ՆԱՏՕ-ի դեմ, հունիսի 24-ին կմեկնարկի Իսպանիայի մայրաքաղաքում՝ հունիսի 28 – 30-ը Մադրիդում դաշինքի պետությունների եւ կառավարությունների ղեկավարների հանդիման նախօրեին: Այդ մասին Twitter-ում հայտնել են միջոցառման կազմակերպիչները:
Գևորգ Պետրոսյանը` երկրում տիրող իրավական քաոսի մասին. ՈւՂԻՂ:
ԱՊՀ-ի երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստը, ինչպես նաեւ Կենտրոնական Ասիայի եւ Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը տեղի կունենա հունիսի 24-ին:
Պետրոս Ղազարյանը հարց է ուղղում նախագահին. «Ընդդիմությունը թեզ ունի, թե Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, դուք համաձա՞յն եք սրա հետ»: Սրան ի պատասխան նախագահը պատասխանում է, որ «պետք է ելնել իրականությունից» և որ պիտի մեզ համար «մանևրելու տեղ» թողնենք:
Ռուսաստանն Արեւմուտքին ազնիվ փոխգործակցություն է առաջարկում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում, բայց Արեւմուտքը դա չի ցանկանում:
Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը 2022 թվականի հունիսի 27-ին մեկնելու է Ֆրանսիայի Հանրապետության մայրաքաղաք Փարիզ:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը հանդես է գալիս աշխարհի շուկաներ Ռուսաստանից եւ Ուկրաինայից պարենի միաժամանակյա մուտքի ապահովման օգտին: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտարարել է գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը կրկին շրջանցել է «Ազատության աջակցման ակտի» 907-րդ լրացումը՝ այդպիսով հնարավորություն տալով ԱՄՆ-ին ուղղակի ռազմական աջակցություն տրամադրել Ադրբեջանի կոռումպացված ռեժիմին:
ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը ժամանել է Մինսկ, որտեղ կմասնակցի ԱՊՀ անդամ պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 32-րդ նիստին, ինչպես նաև դատախազության հիմնադրման 100-ամյակին նվիրված միջոցառումներին։ Այս մասին լրագրողներին հայտնել են ՌԴ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունic, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Դիմադրություն» շարժման կազմով Արցախ էինք գնացել։ Բավականին հարուստ, ընդգրկուն, հագեցած այց էր, որը չէր սահմանափակվում միայն պաշտոնական հանդիպումներով։
Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը հայտարարել է, որ Թուրքիայի գործող նախագահ Թայիփ Էրդողանի երրորդ ժամկետով առաջադրումը համապատասխանում է օրենքին:
ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունը հրման է տվել ուժեղացնելու երկրի պաշտպանունակությունը թշնամական ուժերի դիմակայության համար: Հունիսի 24-ին այդ մասին հաղորդել է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը (ԿԿՀԳ)։
ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Վանաձորի անտառտնտեսության մասնաճյուղի Վահագնիի անտառպետության պահպանության տարածքներում ապօրինի ծառահատումների դեպքերի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում հարուցված և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում բացահայտվել են լայնածավալ ապօրինի ծառահատումների դեպքեր, որոնց հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի` ավելի քան 6 միլիոն ՀՀ դրամի գույքային վնաս:
Չկա պայքար սպառնացող թշնամու դեմ, չկա պայքար քաղաքական հովանավորչության ու կոռուպցիայի դեմ, չկա պայքար աճող աղքատության դեմ, չկա պայքար ընդլայնվող հանցագործությունների դեմ, չկա պայքար ահագնացող արտագաղթի դեմ, չկա պայքար սողացող գնաճի դեմ, չկա պայքար ճչացող անգրագիտության դեմ և այլն:
2020թ. պատերազմից հետո ռեալ հնարավորություն կար այս գործընթացի դեմն առնելու համար: Թեկնածու Բայդենը ժամանակին նախագահ Թրամփին կոչ էր անում դադարեղնել օգնությունը Ադրբեջանին և այլևս չշրջանցել 907-րդ բանաձևը: Այս հնարավարության պատուհանից մեր համայնքն ու լոբբիստներն ամեն ինչ արեցին օգտվելու համար:
Ու մի բան էլ: Ցանկացած աշխատանքի գնահատական կարելի է տալ միայն ֆիկսված ու հասկանալի վերջնարդյունքը ֆիկսելով:
ՌԴ ԱԳ նախարարն աշխատանքային այցով Բաքվում է։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը Սերգեյ Լավրովը հայտնել է, որ Մոսկվան պատրաստ է ամեն կերպ աջակցել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից ստորագրված երեք փաստաթղթերի իրականացմանը: