Բաժիններ՝

Բորելը հունիսի 24-ին կժամանի Թեհրան

Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հունիսի 24-ի երեկոյան այցով կժամանի Իրանի մայրաքաղաք: Հունիսի 24-ին այդ մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիփզադեն:

«Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն այսօր երեկոյան ժամնում է Թեհրան՝ մեր երկրի արտաքին գործերի նախարարի եւ Իրանի Իսլամական Հանրապետության որոշ այլ պաշտոնատար անձանց հետ բանակցությունների համար,- մեջբերում է Խաթիփզադեի խոսքն IRNA գործակալությունը:

Այցի ընթացքում, որը կազմակերպված է Իրանի եւ Եվրամիության միջեւ շարունակվող կոնսուլտացիաների շրջանակներում, կքննարկվեն երկկողմ հարաբերություններին եւ միջազգային խնդիրներին վերաբերող հարցեր, ինչպես նաեւ (հակաիրանական) պատժամիջոցների չեղակման շուրջ բանակցությունների վերջին տվյալները, հաղորդել է ՏԱՍՍ-ը:-

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930