Բաժիններ՝

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հանդես է եկել Ռուսաստանի և Ուկրաինայի պարենի միաժամանակյա արտահանման օգտին

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը հանդես է գալիս աշխարհի շուկաներ Ռուսաստանից եւ Ուկրաինայից պարենի միաժամանակյա մուտքի ապահովման օգտին: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտարարել է գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:

«ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն աշխարհի շուկաներին մեծ քանակությամբ պարենի մատակարաումներին նպատակաուղղված իր ջանքերում միշտ առաջարկել է փաթեթային համաձայնություն, որը ներառեր Ռուսաստանի եւ Ուկրաինայի (արտադրանքի արտահանում) միաժամանակ»,- ասել է նա:

Ավելի վաղ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Բելառուսի Ազգային պետական հեռուստառադիոընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը փորձում է նախ պայմանավորվել ուկրաինական, իսկ հետո ռուսական հացահատիկի արտահանման շուրջ:

Լավրովի խոսքով՝ Գուտերիշը փորձում է լուծել հացահատիկի արտահանման խնդիրը՝ հաշվի չառնելով այն միջանցքները, որոնք ամեն օր հայտարարում է ռուսական կողմը: Ուկրաինայի իրադրությունը եւ ընդգրկուն պատժամիջոցները, որոնք Ռուսաստանի դեմ սահմանվել են ԱՄՆ-ի եւ Եվրամիության կողմից, հանգեցրել են հացահատիկի մատակարարումների խախտումների, ինչը մեծացնում է պարենային ճգնաժամի ռիսկն աշխարհի մի շարք երկրներում: Տարեսկզբից ցորենի եւ եգիպտացորենի գներն էապես բարձրացել են: Ինչպես մայիսի 21-ին նշվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհհրդի նիստում, աշխարհում ցորենի պաշարները բավական են սոսկ 10 շաբաթվա համար եւ իրադրությունն ավելի վատթար է, քան ճգնաժամային 2007 – 2008 թվականններին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս