
Մադրիդում տեղի կունենա հականատոյական «հանուն խաղաղության գագաթնաժողով»

«Հանուն խաղաղության գագաթնաժողովը», որի մասնակիցները հանդես են գալիս ՆԱՏՕ-ի դեմ, հունիսի 24-ին կմեկնարկի Իսպանիայի մայրաքաղաքում՝ հունիսի 28 – 30-ը Մադրիդում դաշինքի պետությունների եւ կառավարությունների ղեկավարների հանդիման նախօրեին: Այդ մասին Twitter-ում հայտնել են միջոցառման կազմակերպիչները:
Մասնավորապես, երկօրյա «հանուն խաղաղության գագաթնաժողովի» շրջանակներում նախատեսված են տարբեր փորձագետների, պրոֆեսորների եւ քաղաքական ուժերի ներկայացուցիչների ելույթներ: Կիրակի օրը կեսօրին Մադրիդում կկայանա բողոքի խոշոր ակցիա, որի մասնակիցները հանդես կգան ՆԱՏՕ-ի դեմ:
Դաշինքի հակագագաթնաժողովի կազմակերպիչներից մեկը «Զինաթափիր Մադրիդ» (Desarma Madrid) հասարակական պացիֆիստական շարժումն է: Դրա ներկայացուցիչ Էնրիկե Կինտանիլյան ավելի վաղ ՏԱՍՍ-ի հետ կայացած զրույցում հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի գործողություններն աշխարհում ոչ թե նպաստում են միջազգային անվտանգության ամրապնդմանն, այլ «ավելի շատ են պատերազմ բերում»:
Նա հանդես է եկել այն բանի դեմ, որ Մադրիդն ընդունի Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովը: Կինտանիլյան նաեւ հավանություն չի տվել Իսպանիայի պաշտպանական ծախսերի ավելացմանը մնչեւ համախառն ներքին արդյունքի 2 տոկոսը, քանի որ դա կհանգեցնի սոցիալական կարիքների համար ծախսերի կրճատման: ՆԱՏՕ-ի հանդիպումը պետությունների եւ կառավարությունների ղեկավարների մակարդակով կկայանա հունիսի 28 – 30-ը Մադրիդում: Դրա մասնակիցները կընդունեն նոր ռազմավարական հայեցակարգ, կքննարկեն դաշինքի ամրապնդման եւ անվտանգության ոլորտի համար կլիմայի գլոբալ փոփոխության հետեւանքների հարցերը: