«ՋԵԿՈ, քեզ լրիվ կորցրել ես․․․»․ հապավումների սիրահար Գևորգ Պետրոսյան

«Երեկ Նիքոլ Փաշինը կամ ՔՌՉ Նիքոլը, այսինքն՝ քաղաքական ռեպրեսիաների չեմպիոն Նիքոլը Կառավարության նիստին սկսել էր մեծախոսությամբ զբաղվել, բերանն էլ 3-ը 6-ի վրա բացած, թե ինչի վրա է հրճվում՝ Աստված գիտի»,- այսօր մամուլի ակումբներից մեկում ասել է  նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով Կառավարության նիստի ընթացքում Նիկոլ Փաշինյանի այն պնդմանը, որ այսօր ոչ թե Կառավարությունը շինարարների հետևից չի հասնում, այլ շինարարներն իրենց հետևից չեն հասնում։

Գևորգ Պետրոսյանն ասաց, որ Նիկոլ Փաշինյանի՝ շինարարությունից խոսելը նույնն է, ինչ ինքը խոսի ցլամարտի հմտություններից․

«Մի հարցնող լինի, դու վաբշե ի՞նչ ես սարքել, էս 4 տարի ա՝ դու բազմել ես վարչափետի աթոռին, դու ի՞նչ ես սարքել, արա՛, կարող ես մի հատ մատնանշել։ Սաղ քաղաքը քանդեցիք, արա՛, սաղ ապամոնտաժեցիք, իբր՝ օրինական լինեն շինությունները, էն Հայկ Մարությանին փչացնելով՝ սաղ քաղաքն ապամոնտաժեցիք, քանի հազար մարդու սարքեցիք գործազուրկ, դու ի՞նչ ես սարքել, ա՛յ տղա․․․ Դու սկի մի հատ հավաբուն չես կարա սարքես, այ տղա, ո՞նց ես քեզ թույլ տալիս խոսալ շինարարությունից»։

Անդրադառնալով Փաշինյանի ներկայացրած վիճակագրական տվյալներին, որ 2021 թվականի համեմատությամբ 38.000 աշխատատեղ է ավելացել, 2019-ի համեմատ՝ 72.000, Պետրոսյանն ասաց․

«Արա՛, ստի հերն անիծե՞մ, այ տղա։ Եթե դու այդքան աշխատատեղ ես ստեղծել, ո՞նց է Հայաստանից արտագաղթն ավելանում։ Այ տղա, ես գիտեմ, որ դու դպրոց չես գնացել, ոնց որ համալսարանը չկարողացար ավարտել․․․

ՔՌՉ Նիքոլ, ինչի՞ ես գլխիցդ մեծ ստեր հորինում։ Երեկ ասում է՝ թող հանկարծ որևէ մեկը հույս չունենա, որ պետությունը կֆինանսավորի խոտան աշխատանքը։ Արա՛, դու քո ասածին հավատո՞ւմ ես, էս 4 տարի ա՝ քո հետ քայլած, շուն ման տվող թիմակիցները խոտան աշխատանք են կատարում, հլը մի հատ պրոդուկտ ցույց տվեք․․․

4 տարի է՝ խոտան արտադրանք ես բերել պետական ապարատ։ Քրեական օրենսգրքում կա հոդված՝ վնասարարություն, որի դրսևորումներից մեկի օբյեկտիվ կողմն այն է, որ ասում է՝ պետական ապարատը քայքայել։ Սրա ո՞ր կադրը չի քայքայում պետական ապարատը, մի հատ օրինակ բերեք, ասեք՝ այ էս մի կադրը, իր բերած կադրը, նպաստում է պետական ապարատի հզորացմանը․․․ Տրյապկի նման լսում են, թե Ալիևն իրենց ոնց է քֆրտում ու ծաղրում։ Ձեր ամբողջ կառավարության և Ազգային ժողովի ՔՊ կոչվածն ամբողջը խոտան արտադրանք է․․․

Ջանասիրաբար երկիրը կապիտուլյացնող ոխակալ, այսինքն՝ ՋԵԿՈ, դա Նիկոլն է։ ՋԵԿՈ, լրիվ քեզ կորցրել ես»։

Տեսանյութեր

Լրահոս