Տիգրան Գաբրիելյանը ազատվել է Էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից և նշանակվել ՇՄ նախարարի տեղակալ

Նիկոլ Փաշինյանի որոշման համաձայն՝ Տիգրան Գաբրիելյանն ազատվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից:

Վարչապետի մեկ այլ որոշման համաձայն՝ Գաբրիելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Տիգրան Գաբրիելյանին նշանակել շրջակա միջավայրի նախարարի տեղակալ»,- ասված է որոշման մեջ:

Գաբրիելյանն էկոնոմիկայի նախարարի տեղակալ էր նշանակվել 2019 թ. հունիսի 4-ին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930