Բաժիններ՝

Ջոնսոնը չի բացառում ուկրաինացի անօրինական փախստականների արտաքսումը Ռուանդա

Ուկրաինացիները, որոնք անօրինականորեն ժամանել են Մեծ Բրիտանիա, կարող են ուղարկվել Ռուանդա, հայտարարել է վարչապետ Բորիս Ջոնսոնը: Այդ մասին գրում է The Guardian թերթը: «Միակ հանգամանքը, որի դեպքում մարդիկ Ռուանդա կուղարկվեն, դա այն է, եթե նրանք Մեծ Բրիտանիա ժամանեն անօրինականորեն, եւ դրանով իսկ կխախտեն անվտանգ եւ օրինական երթուղիները, որոնք մեզ մոտ կան»,- The Guardian-ը մեջբերում է Ջոնսոնի հայտարարությունը, որը նա արել է Ռուանդայի մայրաքաղաք Կիգալի կատարած այցի ընթացքում: «Մենք 130 հազար այցագիր ենք տալիս ուկրաինացիներին, եւ նրանք առնվազն երկու շատ լավ երթուղի ունեն մուտքի համար»,-նշել է նա:

Այսպիսով, նրա խոսքով, տեսականորեն արտաքսումը Ռուանդա կարող է տեղի ունենալ, բայց դա «շատ քիչ հավանական է»: Ապրիլին Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը ծանուցել է միգրացիայի վերաբերյալ նոր պետական քաղաքականության մասին. այժմ անօրինականորեն Մեծ Բրիտանիա ժամանող մարդկանց կարող են արտաքսել Ռուանդա՝ այնտեղ փախստականի կարգավիճակ ստանալու համար:

Ջոնսոնի խոսքով՝ նախաձեռնությունը կոչված է վերացնել հանցավոր բանդաների բիզնես-մոդելը, որոնք զբաղվում են մարդկանց Մեծ Բրիտանիա անօրինական փոխադրմամբ՝ այդ նպատակների համար չնախատեսված փոխադրամիջոցներով: Նոր համակարգը մարդկանց թույլ կտա անվտանգ ճանապարհով հասնել Ռուանդա եւ այնտեղ փախստականի կարգավիճակ խնդրել, իսկ իշխանությունների կողմից այն բավարարելու դեպքում՝ մնալ այնտեղ եւ նոր կյանք սկսել, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս