Զելենսկին ցանկանում է ելույթ ունենալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին խնդրել է թույլ տալ իրեն տեսակապով ելույթ ունենալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի այսօրվա՝ հունիսի 28-ի նիստին, որը նվիրված է լինելու Ուկրաինայի հարցին: Այդ մասին հայտնում է ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում անելով Անվտանգության խորհրդում իր աղբյուրին:

Գործակալությունը նշում է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում նախագահող Ալբանիան մտադիր է բավարարել Ուկրաինայի նախագահի խնդրանքը:

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հունիսի 28-ին հրատապ նիստ է հրավիրել Ուկրաինայի հարցով:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930