Բաժիններ՝

ՄԱԿ-ը համաշխարհային հանարակցությանը կոչ է արել 110 մլն դոլար տրամադրելու երկրաշարժից տուժած աֆղաններին

Միավորված ազգերի կազմակերպությունը կոչով դիմել է համաշխարհային հանրակցությանը՝ 110 միլիոն դոլար հատկացնելու Աֆղանստանի՝ երկրաշարժից տուժած բնակչության օգնությանը: Ինչպես հունիսի 28-ին Ժնեւում կայացած ճեպազրույցում հայտարարել է ՄԱԿ-ի Հումանիտար հարցերի համակարգման վարչության (ՀՀՀՎ) պաշտոնական ներկայացուցիչ Ենս Լարկեն, այդ միջոցները թույլ կտան Փաքթիայի եւ Խոստի նահանգների 362 հազար բնակիչների աջակցություն ցույց տալ երեք ամսվա ընթացքում։

ՄԱԿ-ի կոչում խոսքը վերաբերում է «երեք ամսվա ընթացքում 110 միլիոն դոլար շտապ օգնության տրամադրմանը 362 հազար մարդու երկրաշարժից առանձնապես սաստիկ տուժած Փաքթիայի եւ Խոստի նահանգերում», ասել էԼարկեն: Նա պազաբանել է, որ այդ գումարն իրենից ներկայացնում է «ընթացիկ տարվա 4,4 միլիարդ դոլար գումարի հումանիտար պլանի, որը թերաֆինանսավորված է 34 տոկոսով, առաջնահերթ մասը:

Պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ ներկայումս ՀՀՀՎ-ն եւ նրա գործընկերներն, ըստ էության, «փոխարինաաբար օգտագործում են» այն միջոցները, որոնք տրամադրված են այլ հումանիատր ծրագրերի գծով, որպեսզի անհապաղ օգնություն ցույց տան աֆղաններին: Հունիսի լույս 22-ի գիշերը 6,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Աֆղանստանի Ղազնիի, Քաբուլի, Լաղմանի, Լոգարի, Փաքթիայի եւ Խոստի նահանգներում: Աֆղանստանի զանգվածայն լրատվամիջոցների տվյալներով՝ աղետը խլել է հազարից ավելի մարդու կյանք: Ավելի ուշ թալիբների ժամանակավոր կառավարությունում արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչը հայտնել է, որ երկրաշարժի հետեւանքով տուժել է առնվազն 2 հազար մարդ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:ա

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս