Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին:
«Քննարկվում է միայն մեկ՝ Մեղրիի ճանապարհի հարցը։ Լավ, այդ ի՞նչ կերպ ես բանակցել, լավ, որքան անհեթեթ կարող է լինել քո ասած «Խաղաղության խաչմերուկը», որ բոլորը խոսել են միայն մեկ ճանապարհի՝ Մեղրիի մասին։ Կա միայն մեկ օրակարգ՝ Ադրբեջանին Մեղրիի տարածքով Նախիջևան հասնելու անխոչընդոտ ճանապարհի հարցն է»,- ասաց Գրիգորյանը: Պատգամավորի գնահատմամբ՝ տարօրինակ է, որ հիմա Փաշինյանն իր ստորագրածը՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետը, փորձում է խմբագրել: Իսկ նման քայլի գնում է պարտված ու ձախողված մեկը։
ՌԴ-ում Ֆրանսիայի դեսպան Պիեր Լեվին կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն:
Վրաստանը բացարձակ առաջատարն է այն երկրների թվում, որտեղ Ռուսաստանի քաղաքացիները բիզնես են բացել 2023 թվականին. հունվարից դեկտեմբեր ամիսների ընթացքում նրանք այնտեղ գրանցել են 13.000 իրավաբանական անձ։
Ինչպես հաղորդում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը, մտքեր են փոխանակվել Ադրբեջանի և ԱՄՆ–ի միջև տարբեր ոլորտներում հարաբերությունների հեռանկարների, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային հարցերի շուրջ:
ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին անդրադարձել է Անկարայի ու Վաշինգտոնի միջև շարունակվող բանակցություններին ամերիկյան F-16 կործանիչների արդիականացման և վաճառքի վերաբերյալ։
Իրանը հայտարարել է, որ Պակիստանի բանակը երեք անօդաչու թռչող սարք է կիրառել Իրանի Սարավան քաղաքի վրա հարձակման ժամանակ։ Ինչպես հայտնում է IRNA-ն՝ այս մասին տեղեկացրել է երկրի անվտանգության ոլորտի պաշտոնյան:
Եվրախորհրդարանի ընտրություններից հետո Էստոնիայի վարչապետ Կայա Կալլասը կարող է դառնալ ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Խոսեպ Բորելի փոխարեն, գրում է Politico-ն։
Թուրքական բանկերը սկսել են հրաժարվել ռուսական բանկերի հետ համագործակցությունից: Պատճառը Մոսկվայի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցների կիրառումն է։
Իրաքի վարչապետը հայտարարել է, որ հարկավոր է երկրից դուրս բերել ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի ուժերը՝ հանրապետության կայունությունն ու անվտանգությունը պահպանելու համար։ Այս մասին Մուհամեդ աս Սուդանին ասել է Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովում:
Թաիլանդի տարածաշրջանային իշխանություններն ստուգում կանցկացնեն Բանգկոկի մերձակայքում գտնվող հրավառելիքի արտադրության բոլոր գործարաններում և հրատեխնիկական արտադրանքի պահեստներում: Ստուգումների պատճառ է դարձել նման գործարաններից մեկում հունվարի 17-ին տեղի ունեցած պայթյունը, որի հետևանքով 23 մարդ է զոհվել։ Այդ մասին հաղորդել է Bangkok Post պարբերականը:
«Սա փաստում է նրա մասին, որ Արցախի հարցը փակված չէ։ Երբ մեզ կերակրում էին նրանով, թե միջազգային հանրությունը պահանջում է, որպեսզի նշաձող իջեցնենք՝ սա վառ ապացույցն է այն բանի, որ նման պահանջ չի եղել միջազգային հանրության կողմից և նշաձողը չի իջեցվել։ Սա պատասխան է՝ ուղղված ոչ միայն Նիկոլ Փաշինյանին, այլև այն գործիչներին, որոնք մտածում են, թե Արցախի հարցը փակված է»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Դավիթ Գալստյանը։
Հնդկաստանը դարձել է համաշխարհային շուկայում քաղաքացիական ինքնաթիռների երրորդ խոշորագույն գնորդը՝ ԱՄՆ-ից և Չինաստանից հետո։ Այս մասին հաղորդում է The Economic Times պարբերականը։
Սիրիայի հարավին Հորդանանի նոր հարվածների հետևանքով 11 մարդ է զոհվել։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը հայտնել է սիրիացի աղբյուրը:
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմաղամբետովը և ԱՊՀ անդամ պետությունների Հակաահաբեկչական կենտրոնի ղեկավար Եվգենի Սիսոևն ստորագրել են համագործակցության հուշագիր և քննարկել փոխգործակցության ծրագրերը։ Այս մասին հաղորդում է ՀԱՊԿ կայքում տարածված հաղորդագրությունը։
Էկվադորի Գուայակիլ քաղաքում սպանվել է դատախազը, որը հետաքննում էր TC Televisión հեռուստաալիքի ստուդիա զինված մարդկանց ներթափանցման դեպքը։ Այս մասին հաղորդում է El Universo պարբերականը։
Դավոսի տնտեսական ֆորումի շրջանակներում Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Հեռահաղորդակցության միջազգային միության (ՀՄՄ) գլխավոր քարտուղար Դորին Բոգդան-Մարտինի հետ:
Փաստ է, որ Արևմուտքը ցանկանում է, որ խաղաղության պայմանագիրը կնքվի միայն իրենց տարածքում»,- այս մասին այսօր հրավիրված մեծ ասուլիսի ընթացքում հայտարարեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ գնահատելով ՀՀ-Ադրբեջան խաղաղության համաձայնագիրը ՌԴ միջնորդությամբ և ՌԴ-ում ստորագրելու հավանականությունը։
Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչներն ու անօդաչուները հունվարի 17-ին 19 հրթիռային հարված են հասցրել Լիբանանի հարավում գտնվող «Հեզբոլլահ» շիա կուսակցության զինված կազմավորումների դիրքերին։ Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:
Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը Դավոսի տնտեսական համաժողովի ընթացքում կարճ զրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի աշխատակազմը։
Իրանը դատապարտել է Պակիստանի կողմից իր տարածքի հրթիռակոծությունը՝ արտգործնախարարություն կանչելով Պակիստանի գործերով ժամանակավոր հավատարմատարին։
Ֆրանսիայի Հանրապետության Սենատը հունվարի 17-ին, գրեթե միաձայնությամբ, ընդունեց Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությանն աջակցող, Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ և հայ բնակչության՝ Լեռնային Ղարաբաղ վերադարձի իրավունքի երաշխիքներ պահանջող բանաձև։
Փետրվարի 2-ին ԵԱՏՄ երկրների վարչապետները կմասնակցեն Digital Almaty ամենամյա համաժողովի լիագումար նստաշրջանին։
Սիստան և Բելուջիստանի փոխնահանգապետ Ալիռեզա Մարհամաթին հայտնել է, որ Պակիստանի հարվածների հետևանքով զոհվել է 7 մարդ՝ 3 կին և 4 երեխա, որոնք Իրանի քաղաքացիներ չեն:
Ղարաբաղի կարգավիճակի հարցը փակել է անձամբ վարչապետ Փաշինյանը. Լավրով
«Ռուսական կողմը երբեք չի նախաձեռնել Հայաստանի հետ հարաբերությունների սառեցում»,- այս մասին այսօր ասուլիսում ասաց ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին։
ԵԱՏՀ պատվիրակությունը հանդիպում է ունեցել զարգացման, արդյունաբերության և առևտրի նախարարության ներկայացուցիչների հետ։ Նախատեսված են հանդիպումներ Նիկարագուայի Կենտրոնական բանկի և ֆինանսների նախարարության ներկայացուցիչների հետ։
Արևմտյան երկրները չեն ցանկանում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորման այն համաձայնագրերի իրականացումը, որոնք կնքվել են Ռուսաստանի միջնորդությամբ, Արևմուտքը միջամտում է հակամարտության կարգավորման գործընթացին։
Եթե մենք սկսենք համաձայնել, որ երկրների տարածքային ամբողջականությունը կարող է խախտվել, մենք քաոս կստեղծենք աշխարհում:
Նա նշեց, որ որևէ տրամաբանություն չնկատեց Փաշինյանի այն հայտարարությունում, որ ՀՀ-ով անցնող երթուղին պետք է լինի այնպիսին, ինչպես իրանական երթուղին։ Ըստ նրա՝ դրանք համեմատելը տեղին չէ։