«ՌԴ-ն վստահ է, որ հապճեպ խաղաղությունը՝ առանց Բաքվի և Երևանի դիրքորոշումների, ինչպես նաև տեղում իրողությունների համակողմանի դիտարկման, ոչ մի լավ բանի չի հանգեցնի, ընդհակառակը, դա լարվածության և հակամարտության հնարավոր սրման լրացուցիչ ռիսկեր կստեղծի», – ՌԻԱ «Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ասել է ՌԴ ԱԳ նախարարը:
Մատակարարումների ավարտը պլանավորված է 2026 թ. վերջին։Լեհաստանը պայմանագիր է ստորագրել 250 Abrams տանկերի, ինչպես նաև օժանդակ սարքավորումների մատակարարման շուրջ։
Ընտրություններին ընդառաջ ԱՄՆ Ազգային գվարդիայի ստորաբաժանումներն ու իրավապահ մարմինները մի քանի նահանգներում մարտական պատրաստության են բերվել՝ դիմակայելու ծայրահեղական խմբավորումների կողմից հնարավոր բռնություններին, եթե նրանք դժգոհ լինեն նախագահական ընտրությունների արդյունքներից:
Ավստրալիայի պաշտպանության նախարարը նաև հիշեցրել է, որ Կանբերայի կողմից Կիևին տրամադրված ռազմական օգնության ընդհանուր ծավալը գերազանցում է 1,3 միլիարդ ավստրալիական դոլարը (856 միլիոն ԱՄՆ դոլար):
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Ղրղզստան կատարած այցի շրջանակում, նախագահ Սադիր Ժափարովին թուրքական արտադրության TOGG էլեկտրական մեքենա է նվիրել:
Պայթյունը տեղի է ունեցել հաստատությունում նախատեսված վարժանքների ժամանակ. հաղորդվում է 12 վիրավորի մասին:
Ադրբեջանի միջազգային հեղինակության ամրապնդում։ COP29-ի անցկացումը Ադրբեջանին հնարավորություն կտա ներկայացնել իրեն որպես «կանաչ» տնտեսության առաջնորդ միջազգային հանրության առջև։
Եվրահանձնաժողովում պաշտոններում նշանակվելու համար անհրաժեշտ է, որ թեկնածուներն ապահովեն ձայների երկու երրորդի աջակցությունն իրենց խորհրդարանական հանձնաժողովներում:
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի նախաձեռնությամբ, նոյեմբերի 10-ին աշխարհի հայկական եկեղեցիներում էկումենիկ (համաշխարհային) աղոթք կարվի՝ հանուն Հայաստանում խաղաղության և արդարության, և Բաքվում ապօրինի պահվող պատանդների ազատ արձակման։ Աղոթք կկատարվի Հայ առաքելական եկեղեցու աշխարհի բոլոր թեմերում։ Նախաձեռնությանը միացել են նաև Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը և Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։
Նրա խոսքով՝ ներկա աշխարհում մարտահրավերները բարդ են․ երեխաների աշխատանքը մնում է խնդիր, և դա երեխաներին զրկում է կրթության իրավունքից ու պայծառ ապագայից։
Ռուսաստանն ամեն ինչ անում է հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորելու, Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագիր ստորագրման համար, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ օտարերկրյա դեսպանների հավատարմագրերի ընդունման արարողության ժամանակ: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
Անցյալ շաբաթ Իսպանիայի հարավային և արևելյան մի շարք շրջաններում հեղեղումների պատճառով եղանակային վտանգի ամենաբարձր մակարդակ էր սահմանվել։
Արսենյանը Պուտինին հանձնեց դեսպանի իր հավատարմագրերը
Երկիրը դեռ չի վերականգնվել անցյալ շաբաթ հարավային և արևելյան շրջաններին պատուհասած ջրհեղեղից, որի հետևանքով զոհերի թիվը հասել է 217-ի, նրանց մեծ մասը՝ Վալենսիայում։
Մոլդովայում կայացած նախագահական ընտրությունները եղել են ոչ ժողովրդավարական և անարդար, քանի որ հանրապետության հարյուր հազարավոր քաղաքացիներ, որոնք ապրում են Ռուսաստանում, նույնիսկ չեն կարողացել քվեարկել։ Այս մասին նոյեմբերի 5-ին հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը, գրում է iz.ru-ն։
Վրաստանում 30 տեղամասերում չեղարկվել են ընտրությունների արդյունքները
ՀՀ-ԵՄ աննախադեպ տարի էր, բազմաթիվ ձեռքբերումներ կան, այդ թվում անվտանգության ոլորտում․ Հովհաննիսյան
Արիզոնայի նահանգի պետքարտուղար Ադրիան Ֆոնտեսն անցած շաբաթ ասել է, որ զրահաբաճկոն է կրում իրեն քննադատողների կողմից սպառնալիքների պատճառով:
«ԵՄ-ից Երևան պատվիրակություն է ժամանել ՀՀ-ի հետ վիզային արտոնագրերի ազատականացման բանակցությունների ծրագրի մշակման համար»,- այս մասին ՀՀ Ազգային ժողովում խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2025թ. պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը։
Կանադայի հետ սահմանին գտնվող Դիքսվիլ Նոթչում ընտրատեղամասը բացվել և փակվել է տեղի ժամանակով կեսգիշերից հետո. այս ավանդույթը սկիզբ է դրվել դեռ 1960 թվականին։ԱՄՆ նախագահի և փոխնախագահի ընտրություններն անուղղակի են։
Նոյեմբերի 18-ին կսկսվեն Եվրոպական խաղաղության գործիքի միջոցով Հայաստանին աջակցություն տրամադրելու աշխատանքները
Նիստը կկայանա Հաագայի ժամանակով ժամը 15:00-ին: Դատարանի նախագահ Նավաֆ Սալամը կընթերցի վճիռը:
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը վերջին ամիսներին իրազեկվածության բարձրացման ուղղությամբ աշխատանքներ էր տարել Եվրոպական խորհրդարանում։
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն իր հերթին նոյեմբերի 3-ին հայտարարել էր, որ իր երկիրը չի կարող անպատասխան թողնել Իսրայելի հարձակումը։
Կանխատեսում անելն անհնարին է, ըստ տարբեր հարցումների, թեկնածուների վարկանիշի տարբերությունը մինչև 1-2% է կազմում:
Բրյուսելում ՀՀ դեսպանատունը պաշտոնական բողոք է ներկայացրել մյուս դիվանագիտական առաքելություններին այն բանից հետո, երբ ՀՀ դեսպանը պնդել է, որ Ադրբեջանի դեսպանից մահվան սպառնալիքներ է ստացել:
Արիզոնայի նահանգի քարտուղար Ադրիան Ֆոնտեսը, որը վերահսկում է նահանգում ձայների հաշվարկի գործընթացը, ասել է, որ զրահաբաճկոն է կրում: Իսկ, օրինակ, Հյուսիսային Կարոլինայում հատուկ դասընթացներ են անցկացվել ոստիկանների համար, որպեսզի նրանք ճիշտ արձագանքեն ընտրատեղամասերում հնարավոր արտակարգ իրավիճակներին։
Նոյեմբերի 12-ին ՄԱԿ–ի միջազգային դատարանը որոշում կկայացնի Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի հետ կապված հայցերի վերաբերյալ և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի նախնական առարկությունների մասով։ Այս մասին հայտնել է դատարանի մամուլի ծառայությունը։
Ղազախստանն աջակցում է խաղաղ գործընթացներին և երկխոսությանը, հայտարարել է այդ երկրի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։
Խաղաղության պայմանագիր. խաբկա՞նք, թե՞ իրականություն. թեմատիկ զրույց Էդգար Ղազարյանի հետ