«Պաղեստին պետություն Հորդանան գետից արևմուտք չի լինելու», – հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն իր տեսաուղերձում՝ ի պատասխան Կանադայի, Մեծ Բրիտանիայի և Ավստրալիայի կողմից Պաղեստին պետության ճանաչման։
Իսրայելի ընդդիմության առաջնորդ Յաիր Լապիդը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի, Ավստրալիայի և Կանադայի կողմից Պաղեստին պետության ճանաչումը «քաղաքական աղետ» է, որի պատասխանատվությունը կրում է գործող իսրայելական կառավարությունը։
«Դասեր» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրերը բանակցային գործի մասնագետ, կոնֆլիկտաբան, CM Partners ընկերության ավագ խորհրդատու, բոստոնաբնակ Արթուր Մարտիրոսյաննու քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ, ԵՊՀ «Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի» ղեկավար Վլադիմիր Մարտիրոսյանն են։
Ծայրահեղ արմատական երկու իսրայելցի նախարարներ կիրակի օրը հանդես են եկել Իսրայելի կողմից օկուպացված Արևմտյան ափն անեքսիայի ենթարկելու կոչով՝ ի պատասխան Մեծ Բրիտանիայի, Կանադայի և Ավստրալիայի կողմից Պաղեստին պետության ճանաչման, հաղորդում է AFP-ն։
Լատվիայի արտաքին գործերի նախարարությունը սեպտեմբերի 21-ին, ի նշան համերաշխության Էստոնիայի հետ, հրավիրել է Լատվիայում Ռուսաստանի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատարին և նրան հանձնել է նոտա, որով կտրուկ բողոք՝ է ներկայացրել սեպտեմբերի 19-ին ռուսաստանյան ռազմական ինքնաթիռների կողմից Էստոնիայի օդային տարածքի խախտման կապակցությամբ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի օրը խոստացել է պաշտպանել Լեհաստանը և Բալթյան երկրները՝ Ռուսաստանի կողմից հնարավոր էսկալացիայի դեպքում։ Այս հայտարարությունը հաջորդել է Մոսկվայի՝ Էստոնիայի օդային տարածք ներխուժմանը։
Նա նշել է, որ Հայաստանը (Ալբանիան) կռվել է Կամբոջայի հետ, բայց ինքը կանգնեցրել է այդ պատերազմը։
168TV-ն շարունակում է համագործակցությունը Մարդու Իրավունքների Գլոբալ Կամպուսի հետ, և այս թողարկման ընթացքում զրուցել ենք APMA ծրագրի ակադեմիական տնօրեն, Մարդու Իրավունքների Գլոբալ Կամպուսի խորհրդի անդամ դոկտոր Մայքլ Հեյսի հետ:
«Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում պատմական գիտությունների թեկնածու, թյուրքագետ Վարուժան Գեղամյանը պատմական զուգահեռներ տարավ նախորդ դարասկզբի թուրք իշխանության գործողությունների ու ներկայիս իրողությունների միջև:
Միացյալ Թագավորությունը և Ավստրալիան ևս պաշտոնապես ճանաչեցին Պաղեստին պետությունը։
Ֆրանսիայի մի քանի քաղաքապետեր նախատեսում են պաղեստինյան դրոշներ բարձրացնել քաղաքապետարանների շենքերի վրա՝ հակառակ կառավարության ցուցումներին, այն պահին, երբ Ֆրանսիան պատրաստվում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում պաշտոնապես ճանաչել Պաղեստին պետությունը, հաղորդում է Associated Press-ը։
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի առաջիկա նստաշրջանում հանդես կգա Պաղեստին պետության ստեղծման կոչերին հակազդելու ուղերձով՝ ընդգծելով, որ այդ քայլը «սպառնում է Իսրայելի գոյությանը», հաղորդում է Times of Israel-ը։
Ամերիկացի օրենսդիրների երկկուսակցական խումբը կիրակի օրը հանդիպել է Չինաստանի վարչապետ Լի Ցյանի հետ՝ կոչ անելով ընդլայնել ռազմական երկխոսությունը։ Այս այցը դարձել է Կոնգրեսի ներկայացուցիչների հազվադեպ այցերից մեկը՝ այն բանից հետո, երբ ԱՄՆ-Չինաստան հարաբերությունները սրվել են, հաղորդում է Associated Press-ը։
Կանադայի կառավարությունը ճանաչել է Պաղեստինի պետությունը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Իրանի նախագահ Փեզեշքիանը հաջորդ շաբաթ կմեկնի Նյու Յորք։ Նախագահի քաղաքական հարցերով խորհրդական Մեհդի Սանաին հայտարարել է, որ Փեզեշքիանը մեկնելու է երեքշաբթի օրը։ Նա ելույթ կունենա ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում չորեքշաբթի առավոտյան։
Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաան մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ նշանակալի այցով, որի շրջանակում նա ելույթ կունենա ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանում, հաղորդում է Al Arabiya-ն։
Ես կարող եմ զուսպ ապրել, բայց իրավունք չունեմ որևէ մեկին մեղադրել, որ ուզում է ամեն օր նոր մի բան հագնել։ Մեր ամբողջ ողբերգությունը բոլոր բնագավառներում դարձել է ստամոքս, շոր ու կոշիկ, ինքնաթիռի տոմս։ Բա մենք ո՞նց ենք մտածում, որ մեզ պետք է հարգեն, սրտները ցավի մեր տարածքային, մարդկային կորուստների համար։ Մեր որկրամոլ վիճա՞կը պետք է հարգեն։
Պուտինը բաց է Ուկրաինայում իրավիճակը բանակցությունների միջոցով լուծելու համար և ակնկալում է շարունակել համագործակցությունը Միացյալ Նահանգների հետ այս ուղղությամբ, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ
«Ես շատ հիասթափված եմ նախագահ Պուտինից։ Բայց գիտեք, նրանք պարտվում են, նրանք շաբաթական սպանում են 5000 մարդ, իսկ ևս 5000–7000 մարդ մահանում է», – ասել է Թրամփը։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է Հայաստանի ժողովրդին ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ, ասվում է Լուկաշենկոյի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
ԱՄՆ-ն կանգնած է մեր արժեքավոր գործընկերոջ՝ Հայաստանի կողքին, մենք առաջ ենք մղում Հարավային Կովկասում խաղաղության, բարգավաճման և կայունության մեր ընդհանուր նպատակները։ Այս մասին հայտարարել է պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
Սաղմոնի ձկնկիթը շարունակում է մնալ Ռուսաստանում ամենատարածվածը:
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է «Եվրոպական օդային նավիգացիայի անվտանգության կազմակերպության» (EUROCONTROL) հրապարակած զեկույցին։
Այսօր իշխող Քաղաքացիական պայմանագիր կուսակցության 7-րդ համագումարի ընթացքում Փաշինյանը ներկայացրեց կուսակցության հռչակագիրը՝ ՔՊ-ն հռչակում է Հայաստանի 4–րդ Հանրապետության հաստատումը՝ որպես առաջիկա ռազմավարական անելիք։
Ռուսական դատարանները բավարարել են բանկի հայցը, որը կապված է եղել Վնուկովո օդանավակայանի աշխատակցից ավելի քան 655 հազար ռուբլի վնասի փոխհատուցում բռնագանձելու համար։ Աշխատակիցը բարձր հարմարավետության սրահներ մուտքի կոդ տրամադրել է տրամադրել կողմնակի անձանց։
Արքայազն Հարրին որոշել է իր երեխաներին կրթության տալ Մեծ Բրիտանիայում, հաղորդում է Daily Mail-ը։
ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը ուրբաթ օրը հրապարակել է Պենտագոնի լրագրողների մուտքի աննախադեպ նոր սահմանափակումներ՝ մտահոգություններ առաջացնելով լրատվամիջոցների շրջանում այն մասին, որ այդ քաղաքականությունը կարող է օգտագործվել անկախ լրատվությունը խեղդելու և ռազմական գործողությունների վերաբերյալ տեղեկատվության հոսքը սահմանափակելու համար:
Եվրոպական մի քանի օդանավակայաններ տուժել են կիբերհարձակումից, որը կաթվածահար է արել գրանցման համակարգերը:
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Թեհրանը Նաթանզից լավ միջուկային օբյեկտ կկառուցի։