Տասը կետից բաղկացած ծրագիրը նախանշում է մի քանի քայլ, որ կարող են ի վերջո խաղաղություն բերել Գազայի հատվածին, ստեղծել անկախ Պաղեստին պետություն, կարգավորել հարաբերությունները Իսրայելի և արաբական աշխարհի միջև և երաշխավորել երկարաժամկետ անվտանգությունը տարածաշրջանում։
«Ես լիբերալ անձնավորություն եմ, բայց եթե Երկրի Մայր օրենքով ինչ-որ արտոնություններ են սահմանվելու որևէ սոցիալական խմբի հանդեպ, ինձ համար անընդունելի է,- նկատեց նա, ապա հավելեց,- Մենք կունենանք Ալիևի անվան ՀՀ Սահմանադրություն»:
Նույն քաղաքի մոտակայքում իսրայելական տանկերը մոտենում են Գազայի ամենամեծ գործող հիվանդանոցին՝ Նասերին, որտեղ մարդիկ հայտնել են, որ կրակոցներ են լսում:
2024թ. անշեղորեն կապահովենք մեր անդրծովյան տարածքների պաշտպանությունը եւ կբախվենք այն պարտավորություններին, որոնք կրում է մեր մեծ ազգը։
M11 գիծը շահագործման է հանձնվել 2023 թվականի հունվարին: Այդ գծում գնացքների արագությունը հասնում է ժամում 120 կիլոմետրի։
Հարձակմանը մասնակցել է երեք ինքնաթիռ։ Չորսհարկանի տունը, որտեղ բնակվել են սպաները, ամբողջությամբ ավերվել է:
Առողջապահության նախարարությունն ընդգծում է՝ վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածում զոհվել է 165 մարդ, 280-ը վիրավորվել է:
Մեծ Բրիտանիան սառը պատերազմից ի վեր բախվում է հակոտնյա պետություններից՝ Իրանից, Ռուսաստանից և Չինաստանից եկող ամենասուր սպառնալիքներին։
Դիվանագիտական առաքելության ղեկավարը նշել է, որ ռուսական կողմը ելնում է նրանից, որ Կոպենհագենում հասկանում են այդ իրողությունները։
Նահանգի իշխանությունները նամակով դիմել են կենտրոնական կառավարությանը և ներքին գործերի նախարար Ամիտ Շահին՝ ընդգծելով Մյանմայի բանակի անձնակազմի արագ հայրենադարձության անհրաժեշտությունը:
Սիրիական լրատվամիջոցները հաղորդում են, որ առավոտյան Դամասկոսում պայթյուններ են որոտացել։
Հունաստանի վարչապետի նստավայրը գտնվում է Աթենքի հենց կենտրոնում՝ Հիրոդու Ատիկիս փողոցում։ Դրանից ոչ հեռու գործում է հրշեջ կայան։
Վնասված կառույցների մեծ մասը Նանաո և Նոտո բնակավայրերում են, վնասված տների ընդհանուր թիվը 31 670 է։
Ռուսաստանի և Ֆարերյան կղզիների միջև կնքված պայմանագրի համաձայն՝ Մոսկվան նրանց ձկնորսության քվոտա է տրամադրում Բարենցի ծովում։ Իր հերթին, ռուսական կողմը ստանում է նույն հնարավորությունը Ֆարերյան ջրերում, ինչպես նաև իրավունք է ստանում որսը փոխադրել նրանց նավահանգիստներով։
Մենք գրեթե ամեն օր սպառնալիքներ ենք լսում Կրեմլից՝ վերջին շրջանում կրկին Բալթյան երկրների մեր ընկերների հասցեին, ուստի պետք է հաշվի առնել, որ Վլադիմիր Պուտինը մի օր կարող է նույնիսկ հարձակվել ՆԱՏՕ-ի երկրներից մեկի վրա։ Այս մասին «Tagesspiegel» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը։
Բարեգործական աճուրդը տեղի է ունեցել հունվարի 18-ի երեկոյան Stanglwirt հյուրանոցում` Ավստրիայի Կիցբյուել լեռնադահուկային հանգստավայրի մերձակայքում։ Շվեյցարական Audemars Piguet մակնիշի ժամացույցի մեկնարկային գինը, որը պատվերով պատրաստվել է հատուկ դերասանի համար, կազմել է 50 հազար եվրո: Ս
Չինաստանում ավտոմեքենաների արտադրությունն ու վաճառքն աճել են համապատասխանաբար 11,6 %-ով և 12 %-ով․ երկու ցուցանիշներն էլ փոքր-ինչ գերազանցել են 30 մլն միավորը:
Վրաստանն առաջինն է այն երկրների շարքում, որտեղ Ռուսաստանի քաղաքացիները 2023 թվականին բիզնես են գրանցել, գրել է radiotavisupleba.ge լրատվականը՝ վկայակոչելով ռուսական Forbes-ին:
Չինաստանից Վրաստան ծովային բեռնափոխադրումների արժեքը քառապատկվել է Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմի պատճառով Կարմիր ծովում ճգնաժամի ֆոնին, հայտնում է Business Formula-ն։
ԱՄՆ կոնգրեսի հայկական հանձնախմբի համանախագահները դատապարտում են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վտանգավոր հռետորաբանությունը, ով պահանջներ է ներկայացնում հայկական տարածքի նկատմամբ և հրաժարվում է զորքերը դուրս բերել Հայաստանից: Հայտարարությունը տարածել է ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Վարուժան Գեղամյանն է։
Էստոնիան Ուկրաինային տարեկան 14 միլիոն եվրո կհատկացնի։ Այս մասին հայտարարել է Էստոնիայի արտաքին գործերի նախարարության փոխկանցլեր Մարիյն Ռատնիկը։
Արցախի 44-օրյա պատերազմից հետո, ինչպես Ադրբեջանը, այնպես էլ Թուրքիան Հայաստանի առջև պահանջ են դրել՝ ձերբազատվել Հայաստանի Սահմանադրության նախաբանում զետեղված Անկախության հռչակագրի երկու հիմնաքարային արձանագրումից՝ Արցախի խնդրին վերաբերող և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը հասնելու Հայաստանի քաղաքականությունից։
Նրա տվյալներով ՝ այդ որոշման համատեքստում Իսլամաբադ և Թեհրան կվերադառնան ավելի վաղ հետ կանչված դեսպանները։
Ասել է Ադրբեջանին, որ Զանգեզուր միջանցք կոչվածի մասին բան չենք պայմանավորվել: Հայաստանին էլ ասել է, որ Հայաստանի տարածքի վրայով անցնող Նախիջևանին կապող ճանապարհը պիտի ռուսները հսկեն:
Եվրամիությունը հատուկ պատժամիջոցների ռեժիմ է ստեղծել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման համար: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստ»-ին, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչը։
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Խորվաթիայի արտաքին գործերի նախարար Գորդան Գրլիչ Ռադմանը քննարկել են երկու երկրների միջև համագործակցության ամրապնդմանն առնչվող հարցեր։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Խորվաթիայի ԱԳ նախարարությունը՝ ամփոփելով երկու երկրների գերատեսչությունների ղեկավարների հանդիպման արդյունքները։
«Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին, տարածաշրջանի և հարակից շրջանների բոլոր պետություններին զսպվածության և դիվանագիտական ճանապարհով հարցերի լուծման։ Այս դեպքում դա միակ բանն է, որը կարող է օգնել»,- ասել է Պեսկովը։
168.am-ի հետ զրույցում ռուս վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովն ասաց, որ Լավրովը, լինելով ՌԴ գլխավոր դիվանագետը, իրավիճակներին տվեց որոշակի գնահատականներ՝ առանց սրելու երկկողմ հարաբերությունները, թեև լարման համար բավականին շատ պատճառներ կան։
Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների հռետորաբանությունն ու հայտարարությունները շարունակում են մարտահրավեր նետել միջազգային իրավունքի վրա հիմնված կարգին, Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը և, հետևաբար, տարածաշրջանում տևական խաղաղության հեռանկարներին: