ՀՀ արտաքին գործերի նախարարությունն այսօր բողոքի նոտա է հղել ՌԴ գործընկերներին՝ Ռուսաստանի Դաշնության կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև զանգվածային հաղորդակցության ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի 5-րդ հոդվածի խախտումների մասով։ Այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի հարցին։
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն այսօր ֆեյսբուքյան գրառում էր կատարել՝ նշելով, որ՝ «ադրբեջանական պետական վերահսկողության տակ գտնվող քարոզչական հիմնական միջոցներից մեկը հոդված է տպագրել, որտեղ արտահոսքի միջոցով փորձում է Հայաստանին մեղադրել առաջիկայում նախապատրաստվող գործողության մասին»:
Իրանն ու Ռուսաստանը համագործակցության հուշագիր են ստորագրել տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության և համատեղ նավթային նախագծերի իրականացման վերաբերյալ:
Ադրբեջանը կարող է լրջորեն դիտարկել Եվրոպայի խորհրդից լիովին դուրս գալու հնարավորությունը, եթե մեկ տարվա ընթացքում չվերականգնվեն ԵԽԽՎ-ում իր պատվիրակության իրավունքները։ Գերմանական տնտեսության արևելյան կոմիտեի պատվիրակության անդամների հետ հանդիպման ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հնչեցրած հայտարարությունը ներկայացրել է ՏԱՍՍ-ը:
Բեռլինում մեկնարկել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքի եռակողմ հանդիպումը: Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը:
Ուկրաինան գործընկեր երկրներին չի դիմել իր տարածքում օտարերկրացի զինվորականների տեղակայման խնդրանքով, սակայն կարծում է, որ ապագայում «ոչ մի սցենար չի կարող բացառվել»։ Այդ մասին Facebook-ում հայտնել է Ուկրաինայի մշակույթի նախարարությանն առընթեր Ռազմավարական հաղորդակցությունների և տեղեկատվական անվտանգության կենտրոնը:
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը փետրվարի 28-ին Բեռլինում հանդիպում է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքի հետ:
Փետրվարի 26-ին Թուրքիայի ու ԱՄՆ-ի ռազմածովային ուժերը համատեղ զորավարժություններ են անցկացրել Արևելյան Միջերկրականում։ Այդ մասին հայտնում է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։
2008-2014 թվականների 29 գաղտնի ռազմական փաստաթղթերը, որոնց հետ ծանոթացել է Financial Times-ը, և որոնց հավաստիությունը հաստատել են փորձագետները, նկարագրում են մարտավարական միջուկային զենքի կիրառման շեմը, որն ավելի ցածր է, քան Ռուսաստանը երբևէ հրապարակայնորեն ընդունել է:
Իլհամ Ալիևը Գերմանիայի տնտեսության արևելյան կոմիտեի նախագահ Մայքլ Հարմսի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է.
Զախարովան` Զելենսկիի Երևան այցելելու լուրերի մասին
ՀՀ ԱԽՔ-ն խեղաթյուրում է փաստերը Արևմուտքում ինչ որ մեկի հավանությանն արժանանալու համար․ Զախարովա
«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մեղադրանքները՝ ՀՀ-ում պետական հեղաշրջման մասին Ռուսաստանի ենթադրյալ կոչի մասին, որևէ հիմք չունեն, Մոսկվան երբեք նման ակնարկ անգամ չի արել»,- այս մասին այսօր ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում ասաց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, անդրադառնալով Փաշինյանի՝ France 24-ին տված հարցազրույցի այն հատվածին, որում վերջինս մեղադրել էր ՌԴ-ին ՀՀ իշխանությունը փոխելու կոչերի մեջ։
Փոխվարչապետերի հանձնաժողովի աշխատանքը արգելակվել է ՀՀ դիրքորոշման պատճառով․ Զախարովա
Մակրոնին նամակներս շարունակական են լինելու. անպայման սպասելու եմ պատասխանին. Նարեկ Մալյան
Կտրականապես անընդունելի են Հայաստանի իշխանությունների կշտամբանքները` 2021-2022թթ.-ին տարածաշրջանում տեղի ունեցած հայտնի իրադարձությունների ֆոնին ՀԱՊԿ-ի կողմից իր մանդատը և Երևանի նկատմամբ իր պարտավորություններն իբր չկատարելու վերաբերյալ։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի՝ ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության «սառեցման» մասին հայտարարությունը:
Լավրովը մարտի 1-2-ին Թուրքիա կայցելի այդ երկրի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հրավերով՝ մասնակցելու Անատոլիական դիվանագիտական համաժողովին։
Վահագն Խաչատուրյանն ընդգծեց Իրաքում հայկական համայնքի նկատմամբ ջերմ վերաբերմունքը՝ շեշտելով, որ Իրաքում այդ համայնքի առկայությունը շատ կարևոր նշանակություն ունի երկու երկրների միջպետական հարաբերություններում։
Խաչատուրյանն ընդգծեց, որ սեղանին կա խաղաղության պայմանագրի փաստաթղթի նախագիծ, որի շուրջ կողմերը հիմա փորձում են ընդհանուր համաձայնության գալ։
Նախագահը հիշեցրեց, որ Հայաստանն ու Իրաքը դիվանագիտական հարաբերություններ են հաստատել 1992 թվականին, Հայաստանը դեսպանատուն ունի Բաղդադում, Իրաքը՝ Երևանում։ Նրա խոսքով՝ վերջին տարիներին երկու դեսպանատների աշխատանքները բավականին ակտիվացել են։
ՀՀ նախագահը հավելեց, որ այդ հակամարտության շարունակականությունը մեծ վտանգ է ոչ միայն տարածաշրջանի, այլ ամբողջ աշխարհի համար։
Գործողությունն իրականացվել է Արաբական ծովում, միջազգային ծովային սահմանի երկայնքով։
Թուրքիայի խորհրդարանի նախագահ Նուման Քուրթուլմուշը ելույթ է ունեցել խորհրդրանի միջոցառման սրահում «Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի» (KDK) կողմից կազմակերպված «Գազայի հումանտիար աղետը» խորագրով հատուկ զեկույցի ծանոթացման ծրագրի շրջանակներում:
Ցուցարարները անդրադարձան նաեւ անցեալ տարի, Արցախի մէջ տեղի ունեցած ցեղասպանութեան՝ նշելով, որ այս բոլոր իրադարձութիւնները Ատրպէյճանի կողմէ պետական մակարդակով իրականացուող հակահայ քաղաքականութեան դրսեւորումներ են։
Գրեթե շնորհակալ ենք նման աջակցության համար, համարյա հիացած ենք ձեր քաղաքականությամբ, մոտավորապես ծափահարում ենք:
Հանդիպումը մեկնարկել է Բեռլինում:
Հայաստան-ԵՄ հարաբերություններն իրենց տեսանելի հատվածում բում են ապրում, սակայն սուր աչքն այդ վառվռուն ֆասադի հետևում չի կարող չնկատել համակարգային, կոնցեպտուալ խնդիրներ, որոնք հարցականի տակ են դնում նման ճարտարապետությամբ կառուցված կոնստրուկցիայի դիմացկունությունը:
Մարիա Զախարովայի ամենշաբաթյա բրիֆինգը՝ ՈՒՂԻՂ
Ջերմությամբ եմ հիշում մեր բոլոր հանդիպումները և խորին ցավակցություն ու զորակցություն հայտնում Նիկոլայ Ռիժկովի ընտանիքին, հարազատներին, գործընկերներին, նրան ճանաչող ու հարգող բոլոր անձանց:
Հայաստանում հետագա բարեփոխումների խթան կհանդիսանա, ի թիվս այլ բաների, ԵՄ-ի հետ այցագրային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսությունը. Եվրոպական հանձնաժողովը ներկայումս քննարկում է այն սկսելու ուղիները: Այս մասին հայտարարել է միջազգային գործընկերության հարցերով եվրահանձնակատար Յուտա Ուրպիլայնենը: