Միյատովիչը մտահոգություն է հայտնել, որ այժմ աշխարհի տարբեր անկյուններում ռազմական բախումներ են, որոնց ընթացքում խախտվում են մարդու հիմնարար իրավունքները:
Այս մասին հայտարարել է ՄԱԿ զինաթափման հարցերով գերագույն ներկայացուցչի տեղակալ Ադեդեջի Էբոն՝ ելույթ ունենալով Ուկրաինայի հարցով Անվտանգության խորհրդում, որ հրավիրվել է Ռուսաստանի կողմից։
Բրյուսելում ավարտվեց ԵՄ արտգործնախարարների խորհրդի նիստը, որի ընթացքում բազմաթիվ հարցերի շարքում քննարկվել են նաեւ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները։
Կիևի ռեժիմը հոգեվարքի մեջ է, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
Չինաստանը կոչ է անում որքան հնարավոր է շուտ վերսկսել Ուկրաինայում խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունները։
Սպառազինության ոլորտում ռուսաստանյան ընկերությունների հետ ունեցած խնդրահարույց հարցերը մեծամասամբ կարգավորվել են, սակայն մի շարք խնդիրներ շարունակում են մնալ չլուծված, «Ազատության» գրավոր հարցին ի պատասխան՝ հայտնել են Պաշտպանության նախարարությունից։
Իսրայելի անվտանգության ուժերի կողմից Արևմտյան ափում 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր ձերբակալված պաղեստինցիների թիվը հասել է 6195-ի:
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում գերմանացի պատգամավոր Ֆրենկ Շվաբեն կոչ է արել դադարեցնել ադրբեջանական պատվիրակության լիազորությունները։ Այս մասին նշված է ԵԽԽՎ պաշտոնական կայքում տարածված հաղորդագրության մեջ։
2023 թվականի դեկտեմբերի 25-ին 168.am-ը գրել էր, որ Ռուսաստանը և Հայաստանը փորձում են փրկել ռազմատեխնիկական հարաբերությունները՝ հիմնվելով նաև երկու երկրների պաշտոնյաների հարցազրուցային հայտարարությունների վրա:
Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը դեկտեմբերի 22-ին Մոսկվայում Թուրքիայի դեսպան Թանջու Բիլգիչի հետ հանդիպմանը քննարկել է Անդրկովկասում, Կենտրոնական Ասիայում և Ուկրաինայում առկա իրավիճակը,Այս մասին նշված է ՌԴ արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ։
Հունաստանի նախկին պետնախարար Թեդորոս Ռուսոպուլոսն ընտրվել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նոր նախագահ։ Այս մասին նշված է ԵԽԽՎ X–ի միկրոբլոգում տարածված հաղորդագրության մեջ։
Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին հունվարի 21-ին պաշտոնական այցով գտնվել է Թուրքիայում:
Լիտվայում տեղի են ունենում ռազմաօդային ուժերի վարժանքներ, որոնց մասնակցում են Լիտվայի Զոկնյայի ավիաբազայում տեղակայված ՆԱՏՕ-ի կործանիչները։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Լիտվայի բանակի հրամանատարության հայտարարությունը։
Վերլուծաբանը կարծում է, որ թեև շատերն են Եվրոպայում արձանագրում, որ ՀՀ-ն կատարել է ընտրություն ի օգուտ ԵՄ-ի, սակայն համապատասխան քայլեր դրա համար չի տեսել, բացի հայտարարություններից։
Ֆրանսիական FS Alsace բազմանպատակային ֆրեգատը, անցնելով Սուեզի ջրանցքը, մտել է Կարմիր ծով: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով Ֆրանսիայի ռազմածովային ուժերի Միջերկրածովյան գոտու հրամանատարության հայտարարությունը:
Հռոմում հունվարի 22-ին գումարվել է Արևելյան ուղղափառ և կաթոլիկ եկեղեցիների պաշտոնական երկխոսության Միջազգային միացյալ աստվածաբանական հանձնախմբի 18-րդ լիագումար նիստը, որը նվիրված է Արևելյան ուղղափառ և կաթոլիկ եկեղեցիների միջև պաշտոնական աստվածաբանական երկխոսության 20-ամյա հոբելյանին: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, նշելով, որ նիստը տևելու է մինչև հունվարի 26-ը։
«Լինելով նույնիսկ ՆԱՏՕ-ի անդամ, վերջին առնվազն 20 տարում Թուրքիան վարում է ինքնուրույն քաղաքականություն, ունի իր ուրույն շահերը, և միշտ չէ, որ Թուրքիայի ագրեսիվ նկրտումները համահունչ են իր գործընկերների հետ։ Թուրքիան փորձում է այդ դաշինքից առավելագույնը ստանալ, նրան չի կարելի դիտարկել՝ որպես ՆԱՏՕ-ի հերթական մի անդամ, քանի որ ինքնուրույն գործոն է։
Եմենի հութիների հարձակումների պատճառով մի շարք խոշոր փոխադրող ընկերություններ հայտարարել են, որ իրենց նավերը կուղարկվեն այլ երթուղիներով, ինչը կհանգեցնի փոխադրումների թանկացման և դրանց իրականացման ավելի երկար ժամկետների։
Սողանքի պատճառն առայժմ հայտնի չէ։
Պաշտոնյան հավելել է, որ Եվրահանձնաժողովի առաջարկները կհրապարակվեն այս շաբաթ և, ամենայն հավանականությամբ, «կներառեն Ուկրաինայից գյուղատնտեսական արտադրանքի անմաքս ներմուծման հետևանքներից առանձին երկրների պաշտպանության միջոցներ»:
Հունվարի 16-ին Իրանը հարվածներ էր հասցրել Պակիստանի տարածքին՝ նշելով, որ թիրախավորել է «Ջաիշ ալ Ադլ» ահաբեկչական խմբավորման երկու հենակետ։
Դեսանտիսը տեսանյութում ասում է, որ չնայած որոշ հարցերում համաձայն չի եղել Դոնալդ Թրամփի հետ, այնուամենայնիվ, «նա գերազանցում է ներկայիս նախագահ Ջո Բայդենին»։
Հունվարի 24-ին համերաշխության եռօրյա գործադուլով նրանց կմիանան նախադպրոցական հաստատությունների, արհեստագործական ուսումնարանների և ուսումնական հաստատությունների աշխատողները։
2024 թվականին Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը հնարավոր է, Էրդողանը Բաքվին է սպասում։ Ermenihaber.am-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել «Քարնեգի» հիմնադրամի ավագ փորձագետ, Հարավային Կովկասի խնդիրներով զբաղվող բրիտանացի հետազոտող Թոմաս դե Վաալը։
Ակցիան տեղի է ունեցել այն բանից հետո, երբ տեղեկություններ են տարածվել, որ Նեթանյահուն մերժել է իսրայելցի գերիներին վերադարձնելու՝ ՀԱՄԱՍ-ի առաջարկած պայմանները։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Reuters-ի հրապարակման համաձայն՝ ՀԱՄԱՍ-ը պահանջել է, որ պատանդների ազատման դիմաց Իսրայելը լիովին դուրս գա Գազայի հատվածից և անկլավի վերահսկողությունը թողնի ՀԱՄԱՍ-ին։
Falcon-10-ը ճանապարհին իջել էր Հնդկաստանում՝ վերալիցքավորման, սակայն Աֆղանստանի երկնքում կորել էր ռադարներից։
Կրեմլը կատարվածը «հրեշավոր հանցանք» է որակել:
Բանակցությունների նոր փուլում կողմերը կկենտրոնանան ծառայությունների և ներդրումների հարցերի վրա:
Այսօր Տուսկը պետք է հանդիպի նախագահ Վլադիմիր Զելենսկու և վարչապետ Դենիս Շմիգալի հետ։
Ավելի վաղ IRNA-ն հաղորդել էր հունվարի 21-ին զինվորականի կողմից իր հինգ ծառայակիցների սպանության մասին։