Դա կլինի 2011 թվականի փետրվարին Հոսնի Մուբարաքի կառավարության տապալումից հետո իրանցի բարձրաստիճան պաշտոնյայի առաջին այցը Եգիպտոս:
Մինչև 2016 թվականը նավատորմը կհամալրվի մոտ 80 արշավային նավերով, որոնց թվում կլինեն տարբեր նշանակության քարշիչ նավեր, բազմաֆունկցիոնալ փրկարարական նավեր, ջրասուզակային մոտորանավակներ, լողացող կռունկներ և այլն:
Մասնագետների տվյալներով՝ 2012 թվականի ամռանը միջին ջերմաստիճանը կազմել է 24.94 աստիճան Ցելսիուս, ինչը 2 աստիճանով գերազանցել է նորման:
Քաղաքագետները վստահ են, որ Ռուսաստանը ստիպված է լինելու լքել Բայկոնուր տիեզերակայանը:
Իգդիրում ավարտվել է կենտրոնական մզկիթի 82 մետրանոց աշտարակներից երրորդի կառուցումը:
Վրաստանի Սահմանադրությամբ նախատեսված չէ նախագահի հրաժարականի պահանջով ստորագրահավաքի անցկացում:
Իսրայելը Սինայի թերակղզին օկուպացրել է 1967 թվականի հունիսի 5-ից մինչև 1975 թվականի հունիսի 5-ն ընկած ժամանակահատվածում:
Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը երեկ Վաշինգտոնում հանդիպել է ԱՄՆ փոխպետքարտուղար Ուիլյամ Բրնսի հետ:
Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է Չինաստանի Կարգապահության ստուգման կենտրոնական հանձնաժողովի քարտուղար Ցույ Շաոպենը:
Ներկայումս Աֆղանստանում է գտնվում 68.000 ամերիկացի զինծառայող:
Վենեսուելայի իշխանությունները պաշտոնապես ընդունել են, որ առողջական խնդիրների պատճառով Ուգո Չավեսը չի կարող երդում տալ:
Գիրքը Մեծ Բրիտանիայում արգելված է եղել մինչև 1960-ական թվականները:
Այդ դասընթացների անցկացման նպատակն այնպիսի աղետների կանխումն է, ինչպիսին որ 2012 թվականի դեկտեմբերի 14-ին տեղի ունեցավ Քոնեքթիքութ նահանգում:
Փորձագետների գնահատմամբ՝ Սիրիայի ունեցած ուրանի քանակը բավարար է 5 միջուկային ռումբ արտադրելու համար:
ՄԻԵԴ-ը 100.000 եվրոյով տուգանել է Իտալիայի կառավարությանը՝ բանտարկյալներին նեղ բանտախցերում պահելու համար:
Նրանց թվում առկա են նաև Թուրքիայի քաղաքացիներ:
Ճապոնիայի ազգային կառավարությունը վերջին 10 տարիներին առաջին անգամ է հայտարարել երկրի ռազմական բյուջեի մեծացման իր մտադրության մասին:
Գիտնականներն ընդգծել են, որ այդ մասին են վկայում NASA-ի «Կեպլեր» արբանյակից ստացված տվյալները:
Այդ տարօրինակ միջադեպը գրանցվել է հունվարի 7-ին, երբ հեռուստաալիքով լուսաբանվում էին Սիրիայի քաղաքացիական պատերազմի զարգացումները:
Չակ Հեյգելը «փառահեղ մեկուսացում» տեսության ջատագով է, ինչը կարող է ազդել ԱՄՆ-ի միջազգային ռազմավարության վրա:
Այստեղ արդյունաբերական վթարներից ավելի շատ մարդ է զոհվում, քան՝ ահաբեկչությունից:
Այս մասին հայտնում են ամերիկյան վարչակազմին մոտ կանգնած աղբյուրները:
Էրդողանը ցանկանում է վերածնել Օսմանյան կայսրությունը:
Կալաշնիկովի ոսկե ավտոմատը՝ АК-47, զարդարված է եղել ադամանդներով։ Ինչպես գրում է BBC News-ը, զենքը գնահատվել է 50 հազար ԱՄՆ դոլար։
Ճապոնիան Սենկակու կղզիներն իր կայսրության մեջ ներառել է 1895 թվականին:
Քեթրին Էշթոնն այս հայտարարությունն արել է՝ ի պատասխան Բաշար Ասադի ներկայացրած հակամարտության կարգավորման խաղաղ պլանի:
Այս մասին կառավարության նիստում հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն:
Patriot համակարգերը «Ինջիրլիք» են հասցվել ԱՄՆ ռազմաօդային ուժերի C-17 տիպի երկու մեծածավալ ինքնաթիռով:
Այս ինքնաթիռի թռիչքի հեռահարությունը կազմում է մինչև 4000 կիլոմետր, առավելագույն արագությունը՝ մինչև 1900 կմ/ժամ:
2012 թվականի դեկտեմբերին հանցագործները թալանել էին Աթենքի արվարձաններից մեկում գտնվող լցակայանը, որը գտնվում էր ոստիկանական բաժանմունքի հարևանությամբ: