Բաժիններ՝

Իսրայելը պլանավորել է Սիրիայի հետ սահմանին կառուցել պաշտպանիչ պատ

Արաբական «Ալ Ջազիրա» հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Իսրայելը պլանավորել է Սիրիայի հետ սահմանին՝ Գոլանի բարձունքներում, կառուցել պաշտպանիչ պատ: Այս մասին կառավարության նիստում հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն:

Բացատրելով տվյալ պատի կառուցման անհրաժեշտությունը՝ Նեթանյահուն հայտարարել է, որ սիրիացի զինվորականները լքել են սահմանի տվյալ հատվածը, իսկ նրանց փոխարինել են իսլամիստ զինյալները, ինչի համար էլ Սիրիայի հետ սահմանին պետք է կառուցվի նույնպիսի պաշտպանիչ պատ, ինչպիսին որ կառուցվել է Եգիպտոսի սահմանին:

Նեթանյահուն, սակայն, չի հայտնել, թե երբ պետք է սկսվի և ավարտվի այդ պատի կառուցման գործընթացը, և թե որքան կարժենա տվյալ նախագիծը:

Հիշեցնենք, որ Իսրայելը Եգիպտոսի հետ սահմանին պաշտպանիչ պատի կառուցմանը ձեռնամուխ է եղել 2011 թվականի աշնանը, իսկ դրա առանցքային հատվածի կառուցումն ավարտել է 2012 թվականի վերջին: Իսրայելի իշխանությունների խոսքերով՝ դա հնարավորություն է տվել գրեթե ամբողջովին կանգնեցնել ապօրինի ներգաղթյալների հոսքը Եգիպտոսից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս