Վրաստանի վեցերորդ նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի երդմնակալությունը տեղի կունենա դեկտեմբերի 29-ին Վրաստանի խորհրդարանի շենքում

Վրաստանի վեցերորդ նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի երդմնակալության արարողությունը կսկսվի դեկտեմբերի 29-ին, ժամը 11:00-ին և կտևի մոտ 40 րոպե, այս մասին հայտնել է խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին, փոխանցում է Սպուտնիկ Գրուզիան:

Կավելաշվիլին Վրաստանի նախագահ է ընտրվել դեկտեմբերի 14-ին։ Նախագահական ընտրություններն անցել են ամերիկյան մոդելով՝ ընտրական կոլեգիայի կողմից ստացել է 224 ձայն 300-ից։ Ընդդիմությունը չի մասնակցել ընտրություններին։

«Ավանդույթի համաձայն՝ խորհրդարանական հանրապետությունում երդմնակալության գործընթացը տեղի է ունենում խորհրդարանի շենքում։

Հատկապես այս միջոցառման համար մենք տպագրեցինք անդրանիկ Սահմանադրությունը, որն առաջին անգամ կօգտագործվի այս միջոցառման ժամանակ՝ նախագահական երդում տալու համար»,- ասել է Պապուաշվիլին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031