Բաժիններ՝

Իրանի արտգործնախարարն այսօր ժամանում է Կահիրե

Իրանական Mehr լրատվական գործակալության փոխանցմամբ՝ աֆրիկյան շրջագայության մեջ գտնվող Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհին այսօր ժամանելու է Կահիրե: Դա կլինի 2011 թվականի փետրվարին Հոսնի Մուբարաքի կառավարության տապալումից հետո իրանցի բարձրաստիճան պաշտոնյայի առաջին այցը Եգիպտոս:

Սալեհին Եգիպտոս է ժամանելու Բուրկինա Ֆասոյից և Կահիրեում մնալու է 3 օր: Իրանի ԱԳՆ-ի խոսնակ Ռամին Մեհմանպարաստը երեկ լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ Սալեհիի եգիպտական այցը կայանում է Եգիպտոսի արտգործնախարար Մոհամեդ Քամել Ամրի համապատասխան հրավերի հիման վրա:

Մեհմանպարաստի պնդմամբ՝ Սալեհին եգիպտացի բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ քննարկելու է երկկողմանի հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները: Մեհմանպարաստը հույս էր հայտնել, որ Սալեհիի այդ այցն էլ ավելի արդյունավետ կդարձնի երկու երկրների համագործակցությունը:

Սալեհին Եգիպտոսում հանդիպումներ է ունենալու նախագահ Մուհամեդ Մուրսիի, վարչապետ Հեշամ Քանդիլի հետ: Չի բացառվում նաև, որ նա հանդիպի նաև Սիրիայի հարցով ՄԱԿ-ի ու ԱՊԼ-ի հատուկ ներկայացուցիչ Լախդար Բրահիմիի հետ: Իրանի ու Եգիպտոսի միջև հարաբերությունները սկսել են ակտիվանալ այն բանից հետո, ինչ Մուհամեդ Մուրսին նախորդ տարի դարձավ Եգիպտոսի նախագահ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031