Բաժիններ՝

2012 թվականին ԱՄՆ-ում գրանցվել է վերջին 100 տարիների ամենաշոգ տարին

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 2012 թվականն ԱՄՆ-ի համար հանդիսացել է ամենաշոգ տարին՝ սկսած 1895 թվականից: Այս մասին հայտարարել է ԱՄՆ օվկիանոսային ու մթնոլորտային հետազոտությունների ազգային վարչությունը:

Մասնագետների տվյալներով՝ 2012 թվականի ամռանը միջին ջերմաստիճանը կազմել է 24.94 աստիճան Ցելսիուս, ինչը 2 աստիճանով գերազանցել է նորման: Բացի այդ, գերատեսչությունը գրանցել է, որ նախորդ տարի ԱՄՆ-ում տեղի են ունեցել մեծ քանակությամբ բնական աղետներ՝ իրենց կործանիչ հետևանքներով:

Փորձագետները մասնավորապես ընդգծել են «Սենդի» և «Այզեկ» փոթորիկների կործանիչ ուժը: Առկա տվյալների համաձայն, «Սենդիի» պատճառած վնաստ գերազանցել է 60 միլիարդ դոլարը: Բացի այդ, ամերիկյան գյուղատնտեսության վրա կործանիչ հետևանքներ է ունեցել երաշտը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031