Բաժիններ՝

Պենտագոնի ղեկավարի պաշտոնում Չակ Հեյգելի թեկնածության առաջադրումը անհանգստացրել է Իսրայելին

France-Presse գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կողմից Պենտագոնի ղեկավարի պաշտոնում Չակ Հեյգելի թեկնածության առաջադրումը հարուցել է Իսրայելի անհանգստությունը: Այս մասին հայտարարել է Իսրայելի խորհրդարանի նախագահ Ռեուվեն Ռիվլինը:

Վերջինիս խոսքերով՝ Չակ Հեյգելը «փառահեղ մեկուսացում» տեսության ջատագով է, ինչը կարող է ազդել ԱՄՆ-ի միջազգային ռազմավարության վրա: Նա հավելել է, որ այդ փոփոխությունները պետք է անհագստացնեն, սակայն չպետք է ահաբեկեն Իսրայելին:

«Փառահեղ մեկուսացում» տեսությունն իրենից ենթադրում է երկարաժամկետ դաշինքներ կնքելուց հրաժարում:

Հիշեցնենք, որ սրանից առաջ Իրանի ԱԳՆ-ը ողջունել էր Պենտագոնի ղեկավարի պաշտոնում Չակ Հեյգելի թեկնածության առաջադրումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031