Ղազախստանում կործանված ինքնաթիռի բոլոր 38 զոհերի դիերը գտնվել են
Ղազախստանում կործանված ինքնաթիռի բոլոր 38 զոհերի դիերը գտնվել են, պարզվել է 7 մարդու ինքնությունը։ Ներկայում վթարային-փրկարարական աշխատանքները տեղում իրականացնում են ՌԴ Կենտրոնական օպերատիվ շտաբի բրիգադները։ Այս մասին հայտնել են Ղազախստանի ԱԻՆ-ում։ «Վթարային-փրկարարական աշխատանքները ինքնաթիռի կործանման վայրում իրականացնում են ՌԴ Կենտրոնական օպերատիվ շտաբի բրիգադները»,- նշվել է հաղորդագրությունում։
Գերատեսչությունում հաստատել են Ղազախստանի իշխանություների երեկվա հաղորդումը, որի համաձայն՝ զոհվել է 38 մարդ։
«Հայտնաբերվել է 38 զոհվածի դի, որոնք ուղարկվել են դատաբժշկական փորձաքննության կենտրոն, նրանց մեջ 6 մարդ Ղազախստանի քաղաքացի է, 3 հոգի՝ անձնակազմի անդամ»,- տեղեկացրել են ԱԻՆ-ում։
Նախարարության տվյալներով՝ «պարզվել է 7 մարդու ինքնությունը»։ ԱԻՆ-ում նաեւ հիշեցրել են, որ դեկտեմբերի 25-ին ԱԻՆ փրկարարների խումը հայտնաբերել է սեւ արկղը։ Կազմակերպվել է շուրջօրյա հերթապահություն պատահարի վայրում։