Բաժիններ՝

Իրաքը Թուրքիային մեղադրել է Մոսուլի նկատմամբ հավակնություններ ունենալու մեջ

Իրանական Mehr լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրաքի վարչապետ Նուրի Ալ-Մալիքիի ղեկավարած դաշինքի անդամ, իրաքցի հայտնի քաղաքական գործիչ Աբդուլ Ալ-Հալիմ Ալ-Ռահիմին Թուրքիային մեղադրել է Մոսուլի նկատմամբ հավակնություններ ունենալու մեջ:

Ռահիմին հայտարարել է, որ Ալ Անբար նահանգում Իրաքի կառավարության դեմ կազմակերպված ակցիաների հետևում կանգնած են Թուրքիան, Կատարն ու Սաուդյան Արաբիան: Նա ուշադրություն է հրավիրել, որ այդ ակցիայի մասնակիցներն իրենց ձեռքերում են պահել Սադդամ Հուսեյնի ու Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի նկարները.

«Էրդողանի նպատակն իրաքցի մի շարք քաղաքական գործիչների միջոցով Մուսուլին տիրանալն է: Էրդողանը ցանկանում է վերածնել Օսմանյան կայսրությունը: Թուրքիայում բոլորն ատում են Էրդողանին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031