Ճապոնիան մեծացնում է ռազմական ծախսերը
BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ Ճապոնիան հայտարարել է իր ռազմական ծախսերի նոր մեծացման մասին: Ճապոնիայի ազգային կառավարությունը վերջին 10 տարիներին առաջին անգամ է հայտարարել երկրի ռազմական բյուջեի մեծացման իր մտադրության մասին:
Ճապոնական իշխանություններն անհրաժեշտ են համարում ռազմական ծախսերի համար հավելյալ 2 միլիարդ դոլարի տրամադրումը: Փորձագետների գնահատմամբ՝ դա ուղղակիորեն կապված է Չինաստանի կողմից աճող ռազմական սպառնալիքով:
Պեկինը գնալով ավելի ակտիվ ձևով է հավակնություններ ներկայացնում Արևելա-չինական ծովի վիճելի կղզիների նկատմամբ, որոնք գտնվում են Ճապոնիայի վերահսկողության տակ: Ճապոնիայի նոր վարչապետ Սինձո Աբեն հայտարարել է, որ լի է Չինաստանին կանգնեցնելու վճռականությամբ: