
Գազայի հատվածին հասցված հարվածներից զոհվել է 10 մարդ, այդ թվում՝ 5 լրագրող

Առնվազն 10 մարդ զոհվել և տասնյակից ավելին վիրավորվել են Գազայի հատվածին իսրայելական ուժերի հասցրած հարվածների հետևանքով: Այս մասին հաղորդում է Al Jazeera-ն։
Զոհերից 5-ը լրագրողներ են։ Նրան զոհվել են, երբ իսրայելական ուժերն անօդաչու թռչող սարքով հարված են հասցրել Նուսեյրաթի փախստականների ճամբարում գտնվող ալ Ավդա հիվանդանոցի մոտ կայանված նրանց մեքենային։
Ավտոմեքենայի վրա նշված է եղել «Մամուլ», այն պատկանել է Al-Quds Today հեռուստաալիքին:
Եվս 5 մարդ զոհվել և 20-ը վիրավորվել է Գազա քաղաքի ալ Զեյթունի շրջանում բնակելի շենքին հասցված հարվածի հետևանքով: Ըստ անկլավի առողջապահական իշխանությունների՝ փլատակների տակ կարող են գտնվել ևս շուրջ 30 մարդ։
Al Jazeera-ն հիշեցնում է, որ ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր իսրայելական ուժերի հարվածից զոհվել է 200 լրագրող։ Վերջին տասն օրում զոհված լրագրողների թիվը հասել է առնվազն 11-ի։