Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Ղազախստանին

Ռուսական «Կոմերսանտ» թերթի փոխանցմամբ՝ Ռուսաստանը պաշտոնական նոտա է հղել Ղազախստանին: Այն պատրաստել է Ռուսաստանի առաջին փոխվարչապետ, Ռուսաստան-Ղազախստան միջկառավարական հանձնաժողովի նախագահ Իգոր Շուվալովը:

Նոտայի հղումը կապված է 2012 թվականի դեկտեմբերի 10-ին Ղազախստանի խորհրդարանում Ղազախական տիեզերական գործակալության ղեկավար Տալգատ Մուսաբաևի ելույթի հետ, որում նա նշել էր, որ Ղազախստանը մտադիր է կրճատել ռուսական «Պռոտոն-Մ» հրթիռների արձակումը, ինչպես նաև նոր համաձայնագիր ստորագրել Բայկոնուր տիեզերակայանի վարձակալության վերաբերյալ:

Քաղաքագետները վստահ են, որ Ռուսաստանը ստիպված է լինելու լքել Բայկոնուր տիեզերակայանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031