Բաժիններ՝

Ճապոնիայի ԱԳՆ-ը նոտա է հղել Չինաստանին

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ճապոնիայում Չինաստանի դեսպան Չեն Յունխուան հրավիրվել է ԱԳՆ, ուր նրան հանձնվել է բողոքի նոտա՝ կապված վիճելի համարվող Դյայույդաո (ճապոնական անվանումը՝ Սենկակու) կղզիների ջրատարածություն չինական նավերի մուտք գործելու հետ:

Ճապոնական կողմը կտրականապես պահանջել է, որ այսուհետ չկրկնվեն նմանատիպ դեպքերը: Ճապոնիան ու Չինաստանը վերջին ամիսներին շարունակ վիճարկում են այդ կղզիների պատկանելության հարցը: Այդ հակամարտությունը ծնունդ առավ 2012 թվականի սեպտեմբերի 11-ին, երբ Ճապոնիայի կառավարությունը Սենկակու կղզիների մի մասը գնեց Ճապոնիայի քաղաքացիներ հանդիսացող մասնավոր սեփականատերերից: Չինաստանն անմիջապես հայտարարեց, որ այդ դեմարշը կոչված է այդ տարածքների վրա Տոկիոյի իրավունքի ամրագրմանը:

Ճապոնիան Սենկակու կղզիներն իր կայսրության մեջ ներառել է 1895 թվականին՝ վստահեցնելով, որ դրանք եղել են անմարդաբնակ և չեն պատկանել ոչ մեկին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս