Թբիլիսիի քաղաքային դատարանը այսօր նախնական կալանքի է ենթարկել Վրաստանի Պաշտպանության նախկին նախարար Բաչո Ախալային: Նրան մեղադրանք է ներկայացվել պաշտոնական դիրքը գերազանցելու և ապօրինաբար ազատությունից զրկելու համար:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր զբաղեցրած պաշտոնից ազատել է ՌԴ զինված ուժեր Գլխավոր շտաբի պետ բանակի գեներալ Նիկոլայ Մակարովին, նրա փոխարեն նշանակելով գեներալ-գնդապետ Վալերի Գերասիմովին,նա նաև ՊՆ փոխնախարարն է: Մինչ այդ նա Կենտրոնական ռազմական շրջանի հրամանատարն էր:
«Ինձ Արևմուտքը չի պատրաստել, որ հեռանամ Արևմուտք կամ որևէ այլ երկիր: Ես սիրիացի եմ, ծնվել եմ Սիրիայում և պետք է ապրեմ ու մեռնեմ Սիրիայում»:
Դեղին տենդը Սուդանում 67 մարդու կյանք է խլել: Ինչպես հաղորդում է allAfrica.com-ը, այսպիսի թվեր են հրապարակել Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն ու տեղական իշխանությունները:
Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ատենապետ Քեն Խաչիկյանը հրապարակել է հայտարարություն, որով շնորհավորել է Բարաք Օբամային Միացյալ Նահանգների նախագահ վերընտրվելու կապակցությամբ և միաժամանակ դրվատել է հանրապետական թեկնածու Միթ Ռոմնիին ակտիվ և լավ ընտրարշավի համար։
Հանրապետական թեկնածու Միթ Ռոմնին ելույթ է ունեցել և հայտնել է, որ զանգահարել է իր դեմոկրատ մրցակից Բարաք Օբամային և շնորհավորել նրան ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։
Հայաստանի կառավարությունը և Սփյուռքի կազմակերպությունները որոշ բացահայտ և հատուկ քայլեր պետք է ձեռնարկեն՝ հավաստիացնելու համար սիրիահայերին, որ նրանք թողնված չեն իրենց ողբերգական ճակատագրի քմահաճույքին, որ աշխարհասփյուռ հայերը խորապես ցավում են նրանց բարօրության համար, և հնարավոր ամեն ինչ կանեն այս օրհասական պահին նրանց նեցուկ լինելու համար:
«Մոսկվայում գոյություն ունի հայկական խոհանոցը ներկայացնող մի ռեստորան, որի անունն է «Բուրչոյի մոտ»: Շատ տարբերվող ռեստորան է: Ինձ դուր են գալիս այնտեղ մատուցվող պելմենին, հայկական ձուկը»:
ԱՄՆ-ում նախընտրական կրքերը հասել են իրենց գագաթնակետին: Ինչպես հայտնի է, այսօր ԱՄՆ-ում տեղի են ունենում նախագահական ընտրությունները, որտեղ մրցակցում են ԱՄՆ գործող նախագահ, դեմոկրատ Բարաք Օբաման և հանրապետական թեկնածու Միթ Ռոմնին: Երկու թեկնածուների միջև պայքարն այնքան է սրվել, որ նրանք հանդես են գալիս ամենատարբեր ձևերով և մրցակցում ամենատարբեր հարթակներում` նախընտրական քարոզարշավներում, տարբեր հաղորդումներում, հարցազրույցներում և […]
Սերդյուկովը պաշտոնաթող է արվել ՊՆ հետ սերտ առնչություն ունեցող «Օբորոնսերվիս» ընկերությում կատարված բացահայտումների արդյունքում: Խոսք է գնում 300 միլարդ ռուբլու` մոտ 10 միլիարդ դոլար յուրացումների մասին, որը նույնիսկ Ռուսաստանի չափանիշներով չափազանց մեծ գումար է, որպեսզի նախագահը ների ՊՆ նախարարին:
Մոսկվան սկզբունքորեն համաձայն է ձևաչափի այս բաղադրությանը, սակայն, ըստ ռուս դիվանագետ ներկայացուցչի, գոյություն ունեն ձևաչափի տարբեր տարազներ` Թուրքիա- Իրան-եգիպտոս և Թուրքիա-Եգիպտոս-Սաուդյան Արաբիա:
Մոսկվայի քաղաքային դատարանը քննել է «Աշոտ Եղիազարյանի» գործով Մաքսիմ Կլոչինի փաստաբան Վալենտինա Սիզովայի հսկողական բողոքը և ՌԴ Պետդումայի նախկին պատգամավոր Աշոտ Եղիազարյանի ենթադրյալ մեղսակցին է վերադարձրել արգելանքի տակ գտնվող բնակարանը:
Շեկխար Կապուրն ասել է, թե հայերի ցեղասպանությունը համաշխարհային պատմության ամոթալի էջերից մեկն է:
Վերջին ժամանակում արքայազն Էնդրյուն համարվում է Բրիտանիայի առևտրի ու ներդրումների պաշտոնական ներկայացուցիչը։ Սակայն «հարկատուների գրպանից ֆինանսավորվող խոշոր ծախսերը, ինչպես նաև նրա բարեկամական կապերը խիստ կասկածելի առաջնորդների ու դատապարտված մանկապղծերի հետ», ստիպել են նրան հրաժարական տալ:
Հարևան Սիրիայի հետ ներկայիս հարաբերությունները գտնվում են թշնամական մակարդակի վրա:
Կեմերովոյի մարզի Մարինսկի քաղաքային դատարանը պարտավորեցրել է քաղաքապետարանին վճարել 78 հազար ռուբլի մի կնոջ, ով սայթաքել և վայր է ընկել սառցե բլուրի վրա, հաղորդում է քաղաքի դատարանի մամլո ծառայությունը:
Հայաստանի Հանրապետության նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկով Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահությունը որոշում է կայացրել բացել դրամային և արտարժութային բանկային հաշիվներ սիրիահայությանն օժանդակելու նպատակով:
Amnesty International-ը կոչ է անում անհապաղ դադարեցնել քաղաքական հետապնդումներն ու ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին: Բացի այդ, հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունը կոչ է անում վերանայել ինտերնետը կարգավորող ազգային օրենսդրությունը` այն համապատասխանեցնելով միջազգային չափանիշներին:
Ռուսաստանի վարչապետ Մեդվեդևի մամլո քարտուղարը լրագրողների այն հարցին, թե որտեղ է պաշտապանության նախարարը, որը չի ներկայացել կառավարության նիստին, պատասխանել է, որ նա հանդիպում է ունեցել Դաշնության Խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ:
Հունաստանի ոստիկանությունը ձերբակալել է հայտնի լրագրող Կոստաս Վակսևանիսին, ով հրապարակել էր HSBC բանկի շվեյցարական բաժանմունքում հաշիվներ ունեցող 2 հազար հարուստ հույների ցուցակը:
Նախկին վարչապետն ու գործով մյուս մեղադրյալները պետք է նաև փոխհատուցել պետությանը հասցված 10 միլիոն եվրոյի վնասը: Բեռլուսկինին առայժմ ազատության մեջ է` մինչև դատավճռի բողոքարկումը:
Միացյալ Նահանգների Ռոդ Այլենդի և Մասաչուսեթսի նահանգների օրենսդիր մարմիններից հետո ահավասիկ ավստրալիական մեծագույն նահանգը` Նոր Հարավային Ուելսի օրենսդիր մարմինը ևս ճանաչում է արցախահայության ինքնորոշման իրավունքն ու Արցախի անկախ Հանրապետությունը:
Համաձայն Իսպանիայի ազգային վիճակագրական ծառայության տվյալների, երկրում գործազրկության մակարդակը երրորդ եռամսյակում հասել է 25.02%-ի՝ նախորդ եռամսյակի համեմատ աճելով 0.4 տոկոսային կետով:
Միլանի դատարանը այսօր Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին չորս տարվա ազատազրկման է դատապարտել` հարկերից խուսափելու համար։
Ռուսաստանում գործող ռազմավարական զարգացումների կենտրոնը պատրաստել է նոր զեկույց` ռուսաստանցիների քաղաքական տրամադրությունների վերաբերյալ: Այդ մասին հայտնում է «Նովոստի» ռուսաստանյան տեղեկատվական գործակալությունը: Ըստ զեկույցի՝ Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում բողոքական շարժումը թուլանում է, սակայն իջնում է նաև իշխանության վստահության վարկանիշը:
Վրաստանի խորհրդարանը այսօր հաստատել է Վրաստանի նոր կառավարության կազմը` վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի գլխավորությամբ: Նոր կառավարության կազմն այսպիսի տեսք ունի.
Այսօր Քութայիսիում` Վրաստանի խորհրդարանի նորակառույց շենքում պատգամավորները կսկսեն քննարկել Բիձինա Իվանիշվիլիի կառավարության ծրագիրը: Որևէ կասկած, որ ծրագիրը կհաստատվի, իսկ Իվանիշվիլին կստանձնի վարչապետի պաշտոնը, չկա, քանի որ հոկտեմբերի 1-ի ընտրություններում հաղթած «Վրացական երազանք» դաշինքը 150-տեղանոց նորընտիր խորհրդարանում 85 տեղ ունի:
Արևելյան Բեյրութում որոտացած պայթյունից առաջացած ապահովական, քաղաքական և հասարակական արձագանքները հայտնաբար շարունակվելու են որոշ ժամանակի համար: Հրապարակ են նետվել քաղաքական նոր վարկածներ, կանխատեսումներ, մեկնաբանություններ և վերլուծություններ` դեպքերի հետագա զարգացման սցենարների և ընդհանրապես երկրի ապագայի մասին պատկերացումների փորձեր կատարելու ուղղությամբ:
Նահանգապետ Ռոմնիի կապերն ամերիկահայերի հետ ավելի լավ վիճակում չեն: Նա խուսափել է համայնքի հետ որևէ շփումից՝ փորձ չանելով անգամ ստանալ նրանց աջակցությունն ու ձայները: Խնդիրն այն է, որ եթե հիմա, երբ ամեն մի ձայն խիստ անհրաժեշտ է նրան ընտրվելու համար, նա այսպիսի անտարբերություն է ցուցաբերում, ապա ընտրություններից հետո, անկասկած, նա ոչ մի ուշադրություն չի դարձնի հայերի և նրանց խնդիրների վրա:
Հիմա ամեն ինչ փոխվել է, և՛ ժամանակներն են այլ, և՛ վտանգն է ավելի մեծ: Լիբանանի հայ համայնքը մեկ անգամ արդեն անցել է պատերազմի քավարանով: