Բաժիններ՝

2012 թվականին Չինաստանում կոռուպցիայի համար պատժվել է ավելի քան 160.000 չինովնիկ

Ռուսական Ria Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 2012 թվականին կոռուպցիոն գործունեություն ծավալելու համար պատժվել է ավելի քան 160.000 չինովնիկ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է Չինաստանի Կարգապահության ստուգման կենտրոնական հանձնաժողովի քարտուղար Ցույ Շաոպենը:

Հանձնաժողովի պատրաստած հաշվետվության մեջ նշված է, որ 2012 թվականին կոռուպցիայի մեղադրանքով կարգապահական տույժերն առնչվել են 160.718 մարդու: Նրանցից 4698-ը ներկայացրել են բարձր պաշտոններ: Հետաքննությունից հետո պետական գանձարան է վերադարձվել 7.83 միլիարդ յուան (1.3 միլիարդ դոլար):

Շաոպենը հայտարարել է, որ հանձնաժողովը շարունակելու է խստորեն հետևել և ստուգել բոլորին, որոնք կկասկածվեն կաշառակերության, ծառայողական չարաշահումների ու կոռուպցիայի մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031