Բաժիններ՝

ՄԻԵԴ-ը բանտարկյալների իրավունքների խախտման համար տուգանել է Իտալիայի կառավարությանը

Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) 100.000 եվրոյով տուգանել է Իտալիայի կառավարությանը՝ բանտարկյալներին նեղ բանտախցերում պահելու համար:

ՄԻԵԴ-ը գտել է, որ մի շարք բանտերում բանտարկյալներին պահելու պայմաններն անթույլատրելի են և խախտում են մարդու իրավունքները: Դա մասնավորապես վերաբերում է բանտարկյալներին կտտանքների ենթարկելուն և նրանց հանդեպ անմարդկային վերաբերմունք ցուցաբերելուն:

ՄԻԵԴ-ն Իտալիայի կառավարությանը պարտավորեցրել է մեկ տարվա ընթացքում շտկել իրավիճակը: 2009 թվականին իտալական երկու բանտերի 7 բանտարկյալներ դիմել էին ՄԻԵԴ՝ ընդգծելով, որ երեք բանտարկյալի պահում են 9 քառակուսի մետրանոց բանտախցում, որով և յուրաքանչյուր բանտարկյալի բաժին է հասնում ընդամենը երեք քառակուսի մետր: Բանտարկյալները նաև մատնացույց էին արել, որ բանտում հաճախ պատահում են էլեկտրականության և տաք ջրի ընդհատումներ:

Իտալիայի արդարադատության նախարարն իր դժգոհությունն է հայտնել ՄԻԵԴ-ի կայացրած վճռի կապակցությամբ՝ հավելելով, որ այլ որոշում չէր էլ սպասում ՄԻԵԴ-ից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս