Մեր գալակտիկայում գոյություն ունի չափերով Երկիր մոլորակի նման 17 միլիարդ մոլորակ
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ մեր գալակտիկայում գոյություն ունի 17 միլիարդ մոլորակ, որոնք իրենց չափերով նման են Երկիր մոլորակին: Այս մասին նշված է Հարվարդի աստղաֆիզիկայի կենտրոնի գիտնականների զեկույցում:
Գիտնականներն ընդգծել են, որ այդ մասին են վկայում NASA-ի «Կեպլեր» արբանյակից ստացված տվյալները: Նշվում է, որ ներկայումս համաշխարհային գիտությունը համառորեն տիեզերքում փնտրում է այնպիսի մոլորակ, որը հետագայում կարող է դառնալ մարդկության երկրորդ տունը:
Ներկայիս դրությամբ հայտնաբերվել է իրենց չափերով Երկիր մոլորակին համանման 2740 մոլորակ: Սակայն նորագույն հետազոտությունները ցույց են տվել, որ դրանց քանակը կարող է լինել զգալիորեն ավելի շատ: Համաշխարհային գիտությունն արդեն իսկ իր տիեզերական ցուցանիշներով Երկիր մոլորակին առավել նման մոլորակին անվանել է KOI 172.02, որը ոչ պաշտոնապես ստացել է «Երկիր 2» անունը: