
Պեսկովը կոչ է արել սպասել Ակտաուում տեղի ունեցած ավիավթարի հետաքննության եզրակացություններին

Մինչ հետաքննության եզրակացությունները, սխալ կլինի Ղազախստանում ավիավթարի պատճառների մասին վարկածներ ներկայացնել, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
«Այս պահին, ինչպես ճիշտ ասացիք, կատարվում է քննություն։ Ցանկացած ավիացիոն միջադեպ պետք է հետաքննվի համախմբված ավիացիոն մարմինների կողմից:
Իսկ նախաքննության եզրակացություններից առաջ ինչ-որ վարկածներ ներկայացնելը սխալ կլինի։ Մենք, իհարկե, չենք կարող դա անել, և ոչ ոք չպետք է դա անի»,- լրագրողներին ասել է Պեսկովը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդել էինք, որ Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնի ղեկավար Անդրեյ Կովալենկոն հայտարարել էր, որ Բաքվից Գրոզնի թռչող «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի Embraer 190 ինքնաթիռը խոցվել է ռուսական հակաօդային պաշտպանության համակարգի կողմից:
Հիշեցնենք՝ վթարից զոհվել է 38 մարդ, հոսպիտալացվել է 29-ը։