Բաժիններ՝

«Սու-34» մարտական ինքնաթիռը պաշտոնապես Ռուսաստանի զինված ուժերը կհամալրի այս տարի

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Սու-34» բազմանշանակ հարվածային ինքնաթիռը Ռուսաստանի պաշտոնապես զինված ուժերի կազմում կհայտնվի մինչև ընթացիկ տարեվերջ: Այս մասին հայտնել է Պաշտպանական արդյունաբերության համալիրում եղած աղբյուրը:

Վերջինիս խոսքերով՝ «Սու-34» ճակատային ռմբակոծիչով Ռուսաստանի զինված ուժերի համալրման գործընթացի որոշակի ձգձգումը պայմանավորված է Պաշտպանության նախարարությունում կատարված փոփոխություններով, ինչն առաջացրել է մի շարք փաստաթղթերի վերաձևակերպում: Նա հավելել է, որ ինքնաթիռը հաջողությամբ անցել է պետական բոլոր փորձարկումները, սակայն դրանք շարունակվելու են՝ ինքնաթիռի մարտական արդյունավետության մեծացման համար:

Նշվում է, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարության ու «Սուխոյ» հոլդինգի միջև կնքված պայմանագրով նախատեսվում է, որ Ռուսաստանի ռազմաօդային ուժերը մինչև 2020 թվականը համալրվելու են «Սու-34» 92 հատ ռմբակոծիչով:

Այս ինքնաթիռի թռիչքի հեռահարությունը կազմում է մինչև 4000 կիլոմետր, առավելագույն արագությունը՝ մինչև 1900 կմ/ժամ, 30 միլիմետր տրամաչափի հրանոթ: Ինքնաթիռի մարտական բեռնվածությունը հասցվել է մինչև 8 տոննայի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031