Բաժիններ՝

Հունաստանում առաջարկում են ցմահ ազատազրկել «Կալաշնիկով» ինքնաձիգով հարձակում գործածներին

Հունական «Էթնոս» թերթի փոխանցմամբ՝ Հունաստանի արդարադատության նախարարությունն առաջարկել է ցմահ ազատազրկել այն անձանց, որոնք մեղավոր կճանաչվեն «Կալաշնիկով» տիպի ինքնաձիգով կամ այլ ծանր զենքով թալան և այլ տիպի հանցանքներ գործելու մեջ:

Վերջին ամիսներին Հունաստանում բանդաները և առանձին հանցագործներ գնալով ավելի հաճախ են «Կալաշնիկով» տիպի ինքնաձիգներով հարձակումներ գործում բանկերի, լցակայանների ու խանութների վրա: 2012 թվականի դեկտեմբերին հանցագործները թալանել էին Աթենքի արվարձաններից մեկում գտնվող լցակայանը, որը գտնվում էր ոստիկանական բաժանմունքի հարևանությամբ: Այդ հարձակման ժամանակ նրանք ինքնաձիգներից կրակ էին բացել ոստիկանների վրա:

Այժմ Արդարադատության նախարարությունը մտադիր է մոտ ժամանակներս խորհրդարանի հաստատմանն ուղարկել այդպիսի հանցանք գործած անձանց ցմահ ազատազրկել ենթադրող օրինագիծը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031